Քանի ամուսինս փողի կարիք ուներ, ասում էր քո նմանը չկա․ Որոշ ժամանակ անց հորս փողերով հարստացավ, հիմա էլ ինձ հավան չի․․․Չգիտեմ ինչ անեմ

Քանի ամուսինս փողի կարիք ուներ, ասում էր քո նմանը չկա․ Որոշ ժամանակ անց հորս փողերով հարստացավ, հիմա էլ ինձ հավան
չի․․․Չգիտեմ ինչ անեմ։Մարդս ծագումով գյուղիցա: Երբ մենք ծանոթացանք քաղաքում վարձով էր ապրում: Ոչ մի բան չուներ: Սկի
կարգին շոր չկար հագին:

Սաղ ամառ նույն շալվարով ու սառոչկով էր: Ինձ դուր էր գալիս իրա պարզությունը, իմ համար կարևոր չէր, ինքը փող ունի թե չէ: Ես
մեծացել եմ հարուստ մարդկանց շրջապատում: Տեսնում էի, թե ինչ են անում էդ հարուստների տղերքը ու ինքս իմ համար որոշել էի,
որ երբեք հարուստ տղու հետ չեմ ամուսնանա:Տեսնում էի, ոնց են վարվում իրանց կանանց հետ:

Իմ համար ամենակարևորն էն էր, որ իմ նկատմամբ հարգանքով էր: Մեր հարսանիքի ծախսը իմ ծնողներն են արել, պապաս ասում
էր. Կարևորը էն ա, որ դու երջանիկ լինես աղջիկ ջան: Ծնողներս որպես հարսանիքի նվեր մեզ բնակարան նվիրեցին: Հետո պապաս
մարդուս լավ գործի դրեց:

Ասում էր, աղջիկ ջան սաղ քո համար եմ անում: Մարդս սկսեց լավ փող աշխատել, շրջապատ մտավ:Բայց ինքն էլ փոխվեց, մեծամ
տացավ: Հիմա էլ հավան չի ինձ, ասում ա.

-Զարմանում եմ, ես քո ինչը հավանեցի, որ քեզ առա: Ես ապշած մնացի: Շուռ եկա ու իրան ասեցի.

-Հորս փողերով մարդ դառար, հիմա ինձ էլ հավան չե՞ս: Ծակ նասկիներդ մոռացե՞լ ես, սոված սնգռտում էիր: Մի մոռացի, թե ում
շնորհքով մարդ դառար: Չէի պատկերացնում, որ փողը մարդուն կարա էդքան փոխի: Չտեսավ պատից կախ, տեսած ճակատից
կախ, իսկը իրա համար ա ասված:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Քանի ամուսինս փողի կարիք ուներ, ասում էր քո նմանը չկա․ Որոշ ժամանակ անց հորս փողերով հարստացավ, հիմա էլ ինձ հավան չի․․․Չգիտեմ ինչ անեմ
Բուսայուղի շշի վրա առկա մանր գրվածքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում․․․Իսկ Դուք գիտե՞ք, որ․․․