Չտեսնված համեղ տնական հալվա. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով

Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ
✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ 1,5 ալյուր 1 բաժակ շաքարավազ 0,5 բաժակ ջուր 150 մլ արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը

Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:

Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:

Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով: Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի: Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:

Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի: Բարի ախորժակ:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Չտեսնված համեղ տնական հալվա. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Երբ հարևանուհիս ասաց, որ աղջկաս բնակարանից տարօրինակ ձայներ են լսվում, ես շատ զարմացա, որովհետև գիտեի, որ տանը մարդ չի ապրում, սակայն որոշեցի․․․