Շաբաթվա հորոսկոպ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների մայիսի 15-ից 21-ը

Շաբաթվա հորոսկոպ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների մայիսի 15-ից 21-ը

ԽՈՅ 

Հագեցած շաբաթ է սպասվում: Աշխատեք ժամանակը զուր չվատնել ու ծրագրած գործերը երկար ժամանակով չհետաձգել, հատկա պես եթե դրանք այլ մարդկանց ակտիվ մասնակցություն են պահանջում: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավ որվելու համար սպասվածից շատ ժամանակ է պետք գալու: Դատարկ բանից սկսված վեճը կարող է փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով ավարտվել: Բայց եթե նրբանկատ լինեք, բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել:

Նույնիսկ առօրյա գործերն են սովորականից դժվար տրվելու: Բացի այդ, պետք է լինելու նոր բան սովորել, և դա ամեն անգամ հեշտ չի ստացվի:Բայց դա ձեզ չի ստիպի նահանջել ու հրաժարվել ծրագրերից: Դուք անպայման կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք մեծ ջանքեր գործադրել:Այս շաբաթ ամենատարբեր մարդկանց հետ պիտի շփվեք: Ոչ բոլորը բարյացակամո րեն տրամադրված կլինեն: Սակայն դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Հավանական է և՛ հուսալի համախոհներ, և՛ նոր ընկեր ներ գտնեք:

ՑՈՒԼ 

Այս շաբաթ շատ բան հաջող կստացվի, բայց լավ է չմոռանաք զգուշության մասին: Ցանկացած գործի պատասխանատու մոտեցումը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու սխալ հաշվարկներից: Իսկ համբերատարությունն ու ուրիշների թուլությունների հանդ եպ ներողամտությունը կօգնեն նույնիսկ անզուսպ, կոնֆլիկտներ հրահրող մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել: Դուք շատ սուր անկյուններ կկարողանաք հարթել: Դա շատերի վրա տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում թերագնա հատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել:Գործեր սպասվածից շատ կունենաք: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ պես կդնեք առաջնահերթությունները և ինչպես կտնօրինեք ձեր ժամանակը: Ինչքան շուտ կենտրոնանաք իսկապես կարևորի վրա, այնքան քիչ կլինի ցավալի սխալների ու բացթողումների հավանականությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նույնիսկ եթե այս շաբաթ ինչ-որ բան այնպես չընթանա, դուք շատ չեք անհանգստանա ու ճիշտ էլ կվարվեք: Դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, և դուք անպայման նկատելի հաջողությունների կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Ճիշտ է, աշխատանքային առաջադրանքները լուծելու համար ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները կարող են բավարար չլինել: Այնպես որ պատրաստվեք նոր բան սովորելուն ու վատ մի զգացեք խորհուրդների խնդրանքով ու հարցերով փորձառու մարդկանց դիմելուց:

Շաբաթը պիտանի ծանոթություններ է խոստանում: Եթե ձեզ առաջարկեն ելույթ ունենալ մասնագիտական միջոցառմանը, մի հրա ժարվեք.դուք ձեզ լավագույն կողմերով ցույց կտաք,պոտենցիալ գործընկերներ կգտնեք,լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված:Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Հիշեք, որ հիմա մտերիմ ների համար շատ կարևոր կլինեն ձեր հասկացողությունն ու աջակցությունը: Հոգ տարեք ձեզ համար թանկ մարդկանց մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Ինչ-որ բանի համար լուրջ անհանգստանալու կարիք չկա. շաբաթը հաջող կդասավորվի: Այն հետաքրքիր հնարավորություններ կբա ցի Խեցգետինների առաջ, որոնք կորոշեն նոր բան ստանձնել կամ էլ պարզապես փոխել կյանքի սովորական ընթացքը: Չի բացառ վում իրականանան հին ցանկությունները:Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, խուճապի չմատնվելն ու շաբաթվա բացած հնա րավորություններից օգտվելն է: Վ

ճռական եղեք, մի կողմ վանեք կասկածներն ու ավելորդ համեստությունը: Պատրաստ եղեք պատմել ձեր հաջողությունների ու հաղ թանակների մասին: Դուք հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Չի բացառվում շուտով գր ավիչ առաջարկներ ստանաք:Բավական շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը, մտերիմներին օգնելը, ուրիշների խնդիրները լուծելը: Բայց բողոքել չեք ուզենա: Դուք ուժերը չեք խնայի բարդ իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու համար:

ԱՌՅՈՒԾ

Ուշադիր ու հաստատակամ եղեք: Սա այն շաբաթներից չի լինելու, երբ ամեն ինչ ինքն իրեն ստացվում է: Եթե ուզում եք հաջողութ յան հասնել, պատրաստ եղեք աշխատել: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ուժեր ու ժամանակ կպահանջեն: Հազիվ թե միանգամից օգնականներ գտնեք, այնպես որ արժե գոնե ճանապարհի սկզբին սեփական ուժերին ապավինել: Մարդիկ, որոնց կարե լի է աջակցության հարցով դիմել, ավելի ուշ կհայտնվեն ձեր կողքին:

Բայց չի բացառվում, որ նախընտրեք ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել ու գործողություններում ազատություն պահպանել: Հավա նական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Շաբաթվա երկրորդ կեսին կնկատեք, որ շրջապատողները ձեր հանդեպ ավելի ուշադիր են դարձել: Այս հատվածը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու, ոչ միանշանակ պահերը պարզաբանելու, ապագայի ծրագրերի շուրջ պայմանավորվելու համար:

ԿՈՒՅՍ

Շաբաթը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Գործերը, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել, ավելի բարդ կլինեն, քան կարող էիք մտածել: Բայց դուք, միևնույն է, հաջողությամբ կավարտեք դրանք: Այստեղ կօգնեն և՛ համառությունը, և՛ նոր բան սով որելու, բարդ հարցերից գլուխ հանելու ցանկությունը: Շատ օգտակար կլինի նաև մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Չի բացառվում դրա շնորհիվ և՛ հուսալի օգնականներ, և՛ իսկական ընկերներ գտնեք:

Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ ու վեճեր շատ են եղել: Շատերին դուր կգան ձեր ինքնավստահությունն ու ուղղախոսությունը: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախ կինում միյան սեփական տեսակետով են հետաքրքրվել: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անբռնազբոս կդառնան: Չի բացառվում սիրային տարվածությունն աշխատավայրում:

ԿՇԵՌՔ

Շաբաթվա սկզբին լավ է թեթև հաջողությունների վրա հույս չդնեք: Այս հատվածը կարող է բարդ լինել հատկապես կարևոր հանդի պումներ ու լուրջ բանակցություններ ծրագրած Կշեռքների համար: Հեշտ չի լինի նույնիսկ փորձված համախոհների և հին ծանոթ ների հետ լեզու գտնելը: Իսկ մարդիկ, որոնց հետ առաջին անգամ կհանդիպեք, կարող են ձեր մասին սխալ տպավորություն կազմել: Սակայն շատ վշտանալու կարիք չկա. աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ հարաբերությունները կհարթվեն:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի: Դուք ձեր շանսը բաց չեք թողնի, համառություն ու հնարամտություն կդրսևորեք: Իմպրովիզներ անելու, ձեր ձևով գործելու, այլ ոչ թե ուրիշի ճանապարհին հետևելու ունակությունը կօգնի շատ Կշեռք ների առաջ անցնել հին մրցակիցներից:Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք կպահպանեք ինքնատիրապետումը, ոչ ոք չի կարողանա հանել ձեզ հավասարակշռությունից: Չի բացառվում հաջողվի վերջ տալ մտերիմների միջև եղած հին կոնֆլիկտներին, հաշտեցնել վիճողներին:

ԿԱՐԻՃ

Ձեզ արդյունավետ ու համեմատաբար հանգիստ շաբաթ է սպասվում: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, այդ թվում՝ այն գործերից, որոնք նախկինում չափազանց բարդ են թվացել: Այստեղ ձեզ շատ պետք կգա ցանկացած առաջադրանքի ստեղծագոր ծաբար մոտենալու ունակությունը: Հենց դրա շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում:

Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կասկածել ձեր տաղանդներին, կհասկանան, թե որքան են սխալվել: Չի բացառ վում շուտով նրանցից համագործակցության խոստումնալից առաջարկներ ստանաք:Այս շաբաթ որքան էլ շատ գործ ունենաք, դուք անպայման ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար, կմտածեք՝ ինչպես կարելի է ուրախացնել նրանց: Կարող եք ընկեր ներին հյուր կանչել, ընտանեկան տոն կազմակերպել: Ընտանեկան ծրագրերի քննարկումը կոգեշնչի ձեր հարազատներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Պատրաստ եղեք համառություն դրսևորել, քանի որ առանց դրա այս շաբաթ հազիվ թե կարողանաք հաջողության հասնել: Վտանգ կա, որ հին թշնամիները կարող են հիշել ձեր մասին, կուզենան խանգարել ձեր ծրագրերի իրագործմանը: Իհարկե, դուք նրանց հակ ահարված կտաք ու կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, բայց ջանքերի գնով:

Աշխատավայրում պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Մտածեք այն հաջողությունների մասին, որոնց արդեն հասել եք: Դա կոգեշնչի, կօգնի դժվարությունների առաջ չնահանջել ու որոշել՝ դեպի ուր շարժվել հետագայում:Չի բացառվում, որ ծրագրված գոր ծերին լրիվ նորերն ավելանան: Դրանք անելուն կօգնեն մարդիկ, որոնց մինչև վերջին ժամանակներս ձեզ համախոհ էիք համարում: Հավանական է, որ շուտով ընկերանաք նրանց հետ: Հարաբերությունները կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք կլուծեք մինչև վերջին ժամանակներս համարյա անլուծելի թվացող խնդիր ները: Կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, ուշադրություն դարձնել մասերին, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: Անսովոր գաղափ արներ կունենաք: Շրջապատողներին դրանք սկզբում կարող են չափազանց համարձակ, երբեմն տարօրինակ թվալ, բայց շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ ճանապարհի վրա եք:

Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի. դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին: Եթե օգնո ւթյան կարիք ունենաք,ապա կստանաք այն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դա լուրջ ջանքեր չի պահանջի. բավական կլինի ժամանակին նախաձեռնող լինելը:Շաբաթվա վերջին օրերը լավը կլինեն տան կահավորմամբ զբաղվելու, պիտանի իրեր գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին:

ՋՐՀՈՍ

Շաբաթվա սկիզբը կուրախացնի: Այս հատվածում ձեզ ոչ միայն հաճելի իրադարձություններ և ուրախ լուրեր, այլև անսովոր մարդկ անց հետ հանդիպումներ են սպասվում: Դուք կծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Կպարզվի, որ ընդհանուր շատ բան ունեք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, գործեր կհայտնվեն, որոնցով կուզենաք միաս ին զբաղվել: Այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:

Որոշ Ջրհոսներ ուսուցիչներ կգտնեն, որոնց կարող եք դիմել աջակցության ու խորհրդի խնդրանքով:Շաբաթվա երկրորդ կեսը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Հավատացեք ձեզ: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ոչ միանշանակ իրավիճակի բախվելիս խուճապի կմատնվեք, արդյոք կկասկածեք ձեր ուժե րին: Եթե կողքին լինեն աջակցելու պատրաստ մարդիկ, հաջողության հասնելն էլ կհեշտանա: Քննադատելու և տհաճ նկատողութ յուններ անելու սիրահարներից լավ է հեռու մնաք:

ՁԿՆԵՐ

Համառությունը, նպտակասլացությունն ու անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ջանքեր գործադրելու պատրաստակամութ յունը ձեր առաջ այս շաբաթ բազում հնարավորություններ կբացեն: Եթե սկսեք նոր բան սովորել, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին: Ստացած գիտելիքները շատ շուտով պետք կգան: Դրանց շնորհիվ դուք լավ բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար:Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Ուշադիր եղեք՝ արդյոք ինչ-որ մեկը չի չարաշահում ձեր բարությունը, արդյոք չի փորձում ձեր գիտելիքներն ու տաղանդներն ի շահ սեփական հետաքրքրությունների օգ տագործել:

Դուք դիտողունակ կլինեք, պատրանքներ չեք կառուցի և զուր հույսեր չեք տածի: Դա թույլ կտա ջրի երես հանել նրանց, ովքեր երկար ժամանակ թաքցրել են իրենց գաղտնի մտադրությունները ցուցադրական բարեհամբույր վերաբերմունքի տակ:Շատ հաճելի պահեր կպարգևեն մտերիմների հետ շփումները: Ընտանեկան միջոցառումները երկար ժամանակ կհիշվեն: Եթե նախկինում հարազատնե րի հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվել, ապա հիմա դրանք դեպի լավը փոխելու շանս կլինի: Ընկերական հանդիպում ներն ու ռոմանտիկ ժամադրությունը նույնպես լավ կանցնեն:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: