Դստերս հարսանիքից հետո սպասում էի, որ կարմիր խնձոր կբերեն․ Տեսա չեն գալիս, զանգեցի սկեսուրին․․․Նրա պատասխանից ուղղակի շոկի մեջ եմ

Դստերս հարսանիքից հետո սպասում էի, որ կարմիր խնձոր կբերեն․ Տեսա չեն գալիս, զանգեցի սկեսուրին․․․Նրա պատասխանից
ուղղակի շոկի մեջ եմ։Ես աղջկաս շատ փակ եմ պահել, թույլ չեմ տվել ոչ մեկի հետ շփվի: Որ եկան ուզելու, տեսա լավ մարդիկ են
տվեցի:

 

Մինչև մատանի չդրեցին, չթողեցի էդ տղու հետ հանդիպեր:Հարևանի, բարեկամի տեր եմ, ինչի ավել-պակաս խոսան, ասեն Սիլվայի
աղջիկը տղու հետ ման ա գալիս: Հարսանիք արեցինք, ճոխ, տեղը-տեղին, որ հանկարծ խնամիս բերան չբացի ասի ինչ որ բան էն
չէր:

Հարսանիքից հետո մյուս օրը սպասում էի, որ կարմիր խնձորը բերեն: Տեգորս կնիկն էլ վրա- վրա զանգում էր, հարցնում էր ձեն-ձու
չկա: Վերջը ես զանգեցի աղջկաս կիսուրին: Հարցրի, բա ոնց որ կարմիր խնձոր չեն բերում, ասեց.

Ի՞նչ ձևերի հետևից ես ընկել, հիմա ո՞ր թիվն ա, նախնադարյան բաներ ա:Շշմած մնացի, բա հիմա իմ հարևաններին,բարեկամներին
ի՞նչ ասեմ: Ինչ ասես կխոսան մեր հետևից, կասեն ուրեմն մի բան էն չի: Սիլվան էդ կնիկը չի, որ իրա հետևից բամբասեն:

Որոշեցի աղջկաս հետ խոսամ: Ինքն էլ ասեց,որ ամեն ինչ նորմալա, առավոտ կիսուրն իրան ոսկի մատանի ա տվել, ճակատն էլ պա-
չելա: Դե արի, հիմա իմ կողմի ժողովրդին բան հասկացրու: Մարդս էլ մի կողմից ա նե րվերս ուտում:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Դստերս հարսանիքից հետո սպասում էի, որ կարմիր խնձոր կբերեն․ Տեսա չեն գալիս, զանգեցի սկեսուրին․․․Նրա պատասխանից ուղղակի շոկի մեջ եմ
Կարտոֆիլը հունական ձևով, արտակարգ համեղ է. իմ երեխաներն ուղղակի պաշտում են սա, դե ես էլ չէի հրաժարվի