Շատերն են սիրում սնկի ու հավի համադրությամբ ուտեստներ. փորձեք պատրաստել սա ու ապահովել համեղ հյուրասիրություն

Բաղադրիչներ

հավի բուդ — 6 հատ
սունկ շամպինիոն — 300 գ
նեխուր — 2-3 հատ
սխտոր — 2-3 պճեղ
աղ — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի
բուսայուղ — տապակելու համար
Պատրաստման եղանակը

Յուրաքանչյուր բդի փափկամիսը 4-6 կտոր ենք անում, վրան աղ ու պղպեղ ցանում և բուսայուղի մեջ մոտ 6 րոպե տապակում մինչև ոսկեգույն դառնալը: Դնում ենք ափսեի մեջ:

Սնկերը կտրատում ենք բարակ շերտերով, նեխուրը՝ շեղ երկար կտորներով: Լցնում ենք նույն թավայի մեջ ու տապակում մոտ 5 րոպե` մինչև փափկելը:

Ավելացնում ենք հավն ու սխտորը, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ցանում: Մի քանի րոպե տաքացնում ենք:

Այժմ արդեն կարելի է ուտել:

Վերջում ավելացնենք, որ եթե թարմ սունկ չունեք, կարող եք պահածոյացված սնկով պատրաստել:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Շատերն են սիրում սնկի ու հավի համադրությամբ ուտեստներ. փորձեք պատրաստել սա ու ապահովել համեղ հյուրասիրություն
Այ գեղցի, էղածդ կովկիթ չի՞, էդ գնով քեզ էլ հետը կառնեմ, ուզու՞մ ես քաղաքացուն էշի տեղ դնես․․․Մեր խելքն ասա, որ ձեզանից բան ենք առնում, սուպերմարկետում ամեն ինչ թափած ա