Մի քանի օր առաջ երեխաների ընդմիջման ժամին պատահական գնացի դպրոց․ Ճաշարանում այնպիսի բան տեսա, որ մինչ օրս
ուշքի չեմ գալիս․․․Հետաքրքիր է, ինչու են երբեմն ծնողները տարբերություն դնում երեխաների միջև: Ինչու են համարում, որ մի ե-
րեխա մյուսից լավն է, ինչու են մի երեխային պարգևատրում, իսկ մյուսին` սահմանափակում:
Բանն այն է, որ ես ծնողական հանձնաժողովում եմ: Օրերս մի իրավիճակ եղավ, որն ինձ հունից հանեց։ Ստիպեց ինձ մտածել, թե
ինչու: Ի վերջո, չդիմացա և որոշեցի ամեն ինչի մասին գրել։ Ես երեք դպրոցահասակ երեխաների մայր եմ։ Ես նրանց միջև տարբե-
րություն չեմ դնում:Ինձ համար նրանք բոլորը հավասար են։ Երբ ես պաղպաղակ եմ գնում, այն բոլորի համար է: Կրկեսի տոմսերը
նույնպես բոլորի համար են։
Երեքին էլ սննդի փող եմ տալիս՝ անկախ տարիքից։ Բայց բոլորն այդպիսին չեն, ցա վոք սր տի: Երեխաներից գումար ենք հավաքում
դպրոցի ճաշարանում սնվելու համար: Գումարը հանձնում են ինձ, գնում եմ բանկ ու միանգամից վճարում բոլորի համար։ Չորրորդ
դասարանից մի աղջիկ մոտեցա վ ինձ և գումար փոխանցեց իր եղբոր համար, ով առաջին դասարանում է սովորում.
-Իսկ ով է վճարելու քեզ համար, մայրիկը,- ես շտապ հարցրեցի այդ աղջկան:
-Ոչ: Մայրիկը փող է տվել միայն եղբորս համար,- մռայլվեց աղջիկը:
-Մեկ օր դեռ կա, սիրելիս, թող մայրիկդ քեզ փող տա վաղը…
-Այս ամիս ճաշարանում չեմ ուտելու։ Մայրս ասաց, որ տանը ինձ համար բավականաչափ սնունդ կա։ Փոքրիկը շրջվեց և այնպես, որ
ես չնկատեցի, սրբեց արցո ւնքները, իսկ հետո գնաց: Իսկ ես նստած մտածում եմ՝ ինչու են երեխաների միջև տարբերություն դնում
ընտանիքում։