Որդուս հարսանիքին 3 օր էր մնացել, երբ իմացանք, որ հարսնացու կոչեցյալը ուրիշի հետ փախելա․ Գյուղում խայտառակ կլինեինք,
եթե իմանային, ու գլխումս փայլուն միտք ծագեց․․․Պատրաստվում էինք հարսանիքին, օրերն արագ անցնում էինք: 3 օր էր մնացել,
ու իմացան, որ էդ հարսնացու կոչվածը փախելա ուրիշի հետ:
Դե արի էդ խայ տառակության տակից դուրս արի: Մենք գյուղում ենք ապրում, իսկ գյուղում նման բաներին ուրիշ կերպ են նայում:
Ամոթից սաղ կյանքը գլուխներս կախած պիտի ման գայինք: Արագ մի բան մտածել էր պետք: Մեր հարսնացուին գյուղում ոչ ոք չէր
տեսել, չէր ճանաչում:Գնացի իմ ծանոթ ծաղկավաճառի մոտ:
-Այս շաբաթ օրը տղայիս հարսանիքի պիտի լինի, բայց հարսնացուն փախելա ուրիշի հետ, ես չեմ ուզում, որ գյուղում իմանան:
Հարսնացուին ոչ ոք չի տեսել. մի քանի ժամ կմնա՞ս այս դերում։ Ես քեզ դրա համար լավ կվճարեմ, միայն խնդրում եմ օգնիր: Աղջիկը
մի քանի րոպե մտածեց ու ասեց. -Համաձայն եմ։ Հարսանիքը աներևակայելի ուրախ անցավ: Հարսն ու փեսան նստած էին սեղանի
շուրջ, զրուցում էին, ծանոթանում էին:
Ամեն ինչ պարզապես հիանալի անցավ:Հյուրերը, առանց որևէ բան կռահելու, գնացին տուն։ Երեկոյի վերջում ես մոտեցա աղջկան
ու նրան մեկնեցի իմ խոստացած գումարը:
-Շատ շնորհակալ եմ, աղջիկս։ Դու փրկեցիր մեզ խայ տա ռակությունից: Ամուսնալուծվեք երբ ուզում եք։ Վաղն առավոտյան ամու-
սինս քեզ քաղաք կտանի։ Մեկ էլ տղես ասեց.
-Ի՞նչ քաղաք, ի՞նչ ամուսնալու ծություն, մամ: Ու շրջվելով աղջկան ասեց. Կդառնա՞ս իմ կինը:
-Սիրով, — պատասխանեց աղջիկն ու գրկախառնվեցին: 3 ամսից հետո ողջ գյուղում խոսում էին, որ երիտասարդները երեխայի են
սպասում։