Մի տղամարդ շատ պարտքեր ուներ ու պատրաստվում էր վաճառել իր միակ տունը․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Մի տղամարդ շատ պարտքեր ուներ ու պատրաստվում էր վաճառել իր միակ տունը․․․Իմաստուն առակ,որը պետք է իմանան բոլորը։
Մի տղամարդ մեծ պարտք ուներ, որը պետք էր շտապ մարել։ Նա էլ տարբերակ չուներ ու դրա համար էլ ստիպված էր վաճառել տու-
նը։ Ինգուշների մոտ կա սովորություն, ըստ որի եթե մարդը վաճառում է տունը, հողամասը կամ որևէ սեփականություն, առաջին
հերթին պիտի առաջարկի հարևանին, և եթե վերջինս չցանկանա գնել, միայն հետո այլ տեղեր հայտարարություն տա։ Երբ տղամար
դը դիմեց հարևանին, վերջինս հարցրեց․

-Ինչու՞ ես ուզում վաճառել տունդ։

-Ես պարտք ունեմ, որի մարումը անհետաձգելի է։

-Որքա՞նով ես վաճառում։ Տղամարդը պատասխանեց՝ ասելով, որ տան արժեքը բավականին բարձր է, սակայն լավ հարևանին կտա
այն գնով, որքան կազմում է իր պարտքը։

-Իսկ պարտքդ ինչքա՞ն է և ու՞մ ես պարտք։ Տղամարդը պատասխանեց։

-Լավ, ուրեմն վաղը արի իմ տուն, ես քեզ կտամ վերջնական պատասխան, — ասաց հարևանը։ Հաջորդ օրը տղամարդը եկավ հա-
րևանի տուն ու ասաց․

-Ես վճարել եմ քո պարտքը, դու արդեն ազատ ես։ Հանգիստ ապրիր քո տանը և մի վաճառիր այն։

-Վայ, ինչի՞ համար ես նման բան արել․․․ Դու այդքան մեծ վնաս ես կրել՝ ինձ օգնելու համար, — բացականչեց տղամարդը։

-Ես սա վն աս չեմ համարում, -պատասխանեց հարևանն ու շարունակեց, — ինձ համար վնաս ու կորուստ կլիներ, եթե ինձ լքեր քո
պես լավ հարևանը։ Իսկ հիմա ես միայն շահել եմ։

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Մի տղամարդ շատ պարտքեր ուներ ու պատրաստվում էր վաճառել իր միակ տունը․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը
Կենդանակերպի 5 ամենաանկեղծ և ազնիվ նշանները