Տարիներ առաջ, երբ մենք վատ էինք ապրում, եղբայրս լավ աշխատանք ուներ, նույնիսկ իր հարսանիքին մեզ չկանչեց, վիդիտե լի
վերխուշկեք են լինելու ամոթա, բայց հիմա․․․մեր տանից դուրս չի գալիս։Տարիներ առաջ իմ մարդը կարգին գործ չուներ, առևտուր
էր անում, մի կերպ յոլա էինք գնում: Շատ վատ էինք ապրում, ծերը ծերին հազիվ էինք հասցնում:
Կարելի ա ասել, աղքատների դասին էինք պատկանում: Էդ ժամանակ ախպերս լավ փող էր առնում, հարուստների հետ էր նիստ ու
կաց անում: Բայց մեր հետ չէր շփվում: Մենք ցածր դասի մարդ էինք իրա համար: Իմացա, որ տղու հարսանիքին են պատրաստվում:
Խառնվել էի իրար մտածում էի ինչ եմ հագնելու, ինչ նվեր պիտի տանենք:
Բայց պարզվեց մենք հրավիրվածների ցուցակում չէինք: Զանգեցի ախպորս չպատասխանեց: Զանգեցի հարսիս, ասեց որ սաղ վեր-
խուշկեք են լինելու ու որոշել են, որ մեզ չկանչեն, որ խայտառակ չլինեն: Ավելի լավ էր գե տինը մտնեի, քան էդ խոսքերը լսեի:
Երբվանից քուր ու ախպոր հարաբերություններում որոշիչ դառավ փողը, հարստությունը, ախր մենք մի հորից ու մորից եննք ծնվել,
մի արուն ենք:Նեղացա, ու ճիշտն ասած էլ ախպորս չզանգեցի ու չշնորհավորեցի: Մի որոշ ժամանակ հետո ախպերս սնանկացավ:
Մոտիկ ընկերը խաբեությամբ տիրացել էր ամբողջ բիզնեսին ու ախպերս մնացել էր դատարկ տաշտակի առաջ: Հիշեց մեր մասին,
սկսեց գնալ գալ, հիմա հիշում ա, որ քուր ունի: Ես ոչ մի բառ չեմ ասել, ընդունում եմ սիրով, բայց սրտիս խորքում խորը վիրավորանք
կա: