Այսօր տատիկիս 80-ամյակն էր, բայց ոչ ոք այդպես էլ չհիշեց նրա մասին․ Տատիկս աչքը ամբողջ օրը դռանն էր, բայց տենց էլ ոչ մեկը
չեկավ․․․Նրա այս խոսքերը երբեք չեմ մոռանա։Տատիկս այսօր դարձավ 80 տարեկան: Ես միշտ այդ օրը գնում եմ տատիկիս մոտ: Այս
տարի տատ ու թոռ ճոխ պատրաստություն տեսանք:
Ես մեծ տորթ էի պատվիրել: Համեղ աղցաններ պատրաստեցինք: Ժամը 5-ին մոտ սկսեցի սեղանը պատրաստել: Գեղեցիկ ձևավորե-
ցի: Երբ սեղանը պատրաստ էր, տատիկս հագավ գեղեցիկ զգեստը, մազերը գեղեցիկ սանրեց: Մենք նստեցինք ու սկսեցինք սպասել,
թե երբ կժամանեն հյուրերը:
Բայց ժամն անցնում էր, իսկ հյուրերը չէին ժամանում:Ես չէի սխասում,որ քեռիս ու մամաս կմոռանան իրենց մոր ծննդյան օրը: Մենք
այդպեսէլ սեղանից չօգտվեցինք: Լռում էի, հարցեր չէի տալիս: Հասկանում էի, թե ինչ է զգում տատիկս: Հետո հանկարծ նա խոսեց
ու ասաց. Չկա ավելի վատ ու ծանր բան, քան սեփական զավակների կողմից մոռացված լինելը:
Ես ինձ ամեն ինչից զրկել եմ, որպեսզի ուսման տամ, որպեսզի աչ մի բանի կարիք չունենան: Չգիտեի, որ այդքան անշնորհակալ կգտ
նվեն:Ու արցու նքները հոսեցին տատիկիս աչքերից: Հաջորդ օրը ես զանգահարեցի մայրիկիս ու հարցրի, թե ինչու նա չեկավ իր մո-
րը շնորհավորելու: Ասացի, որ տատիկը շատ է վի րա վորվել: Մորս պատասխանից շո կ ապրեցի.
-Ընկերուհուս տանն էի, բացի այդ տատիկը սիրում է չափազանցնել, մոտակա օրերը կհարմարացնեմ, կգնամ կշնորհավորեմ: Ինձ
հետաքրքիր է, եթե ես նույն կերպ վարվեմ նրա հետ, նա ինչ զգացողություն կունենա: