Որ գյուղից ենք, ուրեմն մարդ չե՞նք հա․․․Քաղաք հարսանիք էինք հրավիրված, քիչ է վատ տեղ էին նստացրել մի հատ էլ քչփչում էին ,
թե․․․Գյուղացու օրը կտրվի։ Ամբողջ օրն աշխատենք, քաղաքացիներին բաժանենք, որ սենց տան մեր պատասխանը։
Ամուսնուս եղբայրը ընտանիքով տարիներ առաջ քաղաք տեղափոխվեց։Ամեն ինչ թվում է՝ լավ էր,քանի որ ամուսինս իր աշխատան
քով օգնեց եղբորը, որ քաղաքում տուն գնի, իր ընտանիքը ոչ մի բանի պակաս չունենա։Բայց էսօրվա օրով մեզ սենց պատասխան
տվեցին։ Ուրեմն՝ ամուսնուս եղբոր՝ տեգորս աղջիկը ամուսնանում էր։
Նրան ամուսինս է պահել՝ իր ֆինանսական միջոցները եղբոր հետ կիսելով։ Բայց հարսանիքին մեզ որ կանչեցին, մեզ նենց վատ պա
տվի արժանացրին, որ մինչև հիմա խելքի չենք գալիս։ Նախ տարան- նստեցրին ամենավերջին սեղանի շուրջ՝ ինչ- որ անծանոթ մա
րդկանց հետ։
Ոչ մի անգամ ամուսնուս հարազատ եղբայրը, ով ամուսնուս աշխատանքի շնորհիվ էր հիմա քաղաքում, չմոտեցավ եղբորը, ոչինչ
չխոսեց։Ոչ երաժշտություն էինք լսում, ոչ պարում, միայն լուռ նստած էինք։ Սենց պատվի էինք մենք արժանի՝ էդքան բան անելուց
հետո։ Որ գյուղից ենք, մարդ չե՞նք։