Ժողnվուրդ էս ինչ ա կատարվում․․․Տեսածս չեմ կարա ասեմ, խայտառակ վիճակը էն խոսքը չի

Ժողnվուրդ էս ինչ ա կատարվում․․․Տեսածս չեմ կարա ասեմ, խայտառակ վիճակը էն խոսքը չի։Այսօր ականատես եղա 25-ամյա
երիտասարդի արարքին, ով 44 համարի ավտոբուսի վարորդն էր. սա պետք է կարդան բոլորը Կանգառում ավտոբուս է բարձրանում
մոտ 80 տարեկան մի տատիկ ու նստում ազատ նստատեղին։ Ես կողքից հետևում եմ ամբողջ տեսարանին։Տատիկը հանում է թաշ-
կինակն ու կապը քանդում․մեջը բնականաբար մանրադրամ է։

Նա հաշվում է մանրը ու վարորդին խնդրում կանգնել։Վարորդը սովորականի պես կանգնեց, տատիկը նրան մեկնեց փողն ու ասաց․

«Շնորհակալ եմ, տղաս»։

Բայց վարորդը փողը չվերցրեց։ Նա վերցրեց իր դրամապանակը, խնդրեց 3 րոպե սպասել,արագ վազեց խանութ, 4 տուփ կաթ գնեց,
2 թթվասեր, հաց, մակարոն ու միս։ Վազելով եկավ ու այդ մթերքը տվեց տատիկին։ Տատիկը հրաժարվում է՝ պետք չի, իր թոշակը
հերքում է հացի ու էդ մնացածի համար։ Տղան ասաց՝ եթե չվերցնեք, ես հենց էստեղ էլ կշպրտեմ էս փաթեթը։

Տատիկը հոնգուր-հոնգուր լաց եղավ, շնորհակալություն հայտնեց նրան, օրհնեց և այլն։Վարորդն ավտոբուս է մտնում, ու էստեղ մի
40 տարեկան կին վրա է տալիս, թե արժե՞ր ինչ-որ մեկի շնորհակալության համար փող ծախսել ու մեր ժամանակը խլել։ Տղան շրջ
վեց, դուռը բացեց ու այդ կնոջը դուրս հրավիրեց՝ հետևյալ բառերով․

«Ձեզ նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին սրիկա են համարում, որովհետև դուք ձեր երեխաներն երկերեսա
նիությունից ու ժլատությունից բացի ուրիշ բան ի վճակի չեք սովորեցնել»։

Կինն ավտոբուսից դուրս թռավ ոնց որ խցանը շամպայնի շշից ու՝ պոմիդորի պես կարմրած։ Կեցցես, տղա, քեզ նմանները թող շատ
լինեն։

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Ժողnվուրդ էս ինչ ա կատարվում․․․Տեսածս չեմ կարա ասեմ, խայտառակ վիճակը էն խոսքը չի
Եթե մամադ ուզում ա առանձին ապրի, թող գնա ծերանոց, ավելի լավ մենք հանգիստ կապրենք․․․Պատահական լսեցի որդուս ու հարսիս խոսակցությունը