Երազումս քրոջս տեսա․ Առավոտյան հենց արթնացա, վերցրի տանը եղած ամբողջ գումարն ու գնացի քրոջս տուն․․․Փաստորեն
երազս ինձ չէր խաբել։Քույրս, չնայած երջանիկ ամուսնությանը, չէր կարող պարծենալ թանկարժեք արտասահմանյան մեքենայով
կամ քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանում։ Ընտանիքի ծանր ֆինանսական վիճակում էր: Ամուսինը սովորական աշխատող
էր, բավարարվում էր փոքր աշխատավարձով:
Կինն էլ մոտակա ցանցային խանութում գանձապահ էր աշխատում: Ընտանիքում վե ճերը փողի սղության պատճառով էին: Հենց էդ
պատճառով էլ երեխաներ չէին ունենում: Բայց իմ բախտը բերել էր: Ես շուտ ամուսնացա, և, ինչպես պարզվեց, շատ հաջող: Ամու-
սինս ծնողներից ժառանգել էր ավտոպահեստամասերի փոքր գործարան: Ժամանակի ընթացքում նա ընդլայնեց այն:
Մենք լավ էինք ապրում. ճամփորդություն, թանկարժեք գնումներ, 3 հարկանի տուն, հետո ծնվեցին երեխաները:Քրոջս հետ չէինք
շփվում, բայց ոչ թե ինչ-որ վե ճի, այլ պարզապես ժամանակի սղու թյան պատճառով։ Ես չէի էլ հիշում քրոջս մասին, նրա տեղը զբա
ղեցրել էին ամուսնուս ընկերների կանաք, ծանոթները:
Նույնիսկ Նոր տարուն քրոջս տուն չգնացի: Բայց վերջերս՝ իմ ծննդյան օրվանից ուղիղ մեկ շաբաթ առաջ, ես անսովոր երազ տեսա:
Ես ու քույրս լճի ափին էինք, իմ կողմում գեղեցիկ ծաղիկներ էին, իսկ քույրիկս կանգնած էր դատարկ հողի վրա, քույրս կարոտով
նայում էր ծաղիկներին, որ իմ շուրջն էին աճել ու խնդրեց մի քանի ծաղիկ տալ իրեն: Ես աղեցի ու սիրով տվեցի նրան:
Հետո նա ինձ գրկեց:Ես այնքան լավ էի զգում ինձ: Առավոտյան արթնացա ու ինքս ինձ հարց տվեցի. վերջին անգամ ե՞րբ եմ տեսել
քրոջս: Պատրաստվեցի ու գնացի քրոջս մոտ, ինձ հետ վերցնելով իմ դարակում եղած ամբողջ գումարը: Ես ինձ մե ղա վոր էի զգում
նրա առաջ: Նրան տեսնելով հասկացա, որ շատ եմ կարոտել:
Հասկացա, որ այս աշխարհում քրոջից թանկ ոչ ոք չունեմ: Նրան տվեցի իմ մոտ եղած գումարը: Այդ գումարը ինձ համար չնչին էր,
իսկ քույրիկիս համար շատ մեծ նշանակություն ուներ: Երբեք ու ոչ մի դեպքում մի մոռացեք ձեր հարազատների մասին: