Չեմ կարա լռեմ, ուզում եմ հրապարակային շնորհակալություն ասեմ 10 համարի ավտոբուսի վարորդին․․․Պատմեմ էսօրվա կատարվածը, որ բոլորը իմանան

Չեմ կարա լռեմ, ուզում եմ հրապարակային շնորհակալություն ասեմ 10 համարի ավտոբուսի վարորդին․․․Պատմեմ էսօրվա կատար
վածը, որ բոլորը իմանան։ Բարև բոլորին: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «10» համարի ավտոբուսի շոֆերին: Ես 9
ամ-սական հղի եմ և այսօր այնպիսի բարության ու մարդասիրության հանդիպեցի վարորդի կողմից, որ չեմ կարող լռել:

Կանգառում կանգնած էի, մի քիչ վատ էի զգում: Ավտոբուսը մոտեցավ կանգառին, առաջացա, որ բարձրանամ, զգացի չեմ կարողա
նում, գլուխս պտտվեց: Վարորդը նկատեց, իջավ,կանգառի բուդկից մի շիշ ջուր առավ, տվեց ինձ:Հետո բոլորին խնդրեց ճանապարհ
տալ, ու օգնեց բարձրանամ աավտոբուս:

Խնդրեց ուղևորներին տեղ ազատել ու օգնեց նստեմ: Ուղևորները սիրով տեղ տվեցին, մի կին պեչենի հյուրասիրեց, ասեց.

-Կեր աղջիկս: Գիտե՞ք, էդ պահին սիրտս լցվեց, ու սկսեցի լացել:Էնքան լավ զգացի ինձ: Օտար մարդիկ էին, բայց ինչքան ուշադիր ու հոգատար գտնվեցին:

Երբ պատրաստվում էի իջնել, վարորդը ուղեվարձը չվերցրեց,օգնեց ինձ իջնել: Ինձ մի պահ թվաց,ես երազում եմ:Եթե այս գրառումը
կարդում է վարորդը, կամ նրա հարազատները, ապա ես ուզում եմ նրան առողջություն մաղթել, մնալ նույնքան բարի ու մարդասեր:
Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում նրան: Երանի այսպիսի մարդիկ շատ լինեն:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Չեմ կարա լռեմ, ուզում եմ հրապարակային շնորհակալություն ասեմ 10 համարի ավտոբուսի վարորդին․․․Պատմեմ էսօրվա կատարվածը, որ բոլորը իմանան
10 պատճառ եղինջ ուտելու համար