Փոխադարձության կանոնը։
Նախքան ուրիշների սխալների մասին դատելն ուշադրություն դարձրեք ձեզ վրա։ Նա, ով ցեխ է շպրտում, չի կարող մաքուր ձեռքեր ունենալ։
Ցավի կանոնը։
Վիրավորված մարդն ինքն է հարվածներ հասցնում ուրիշներին։Վերին ճանապարհի կանոնը։Մենք դեպի ավելի բարձր մակարդակ ենք անցնում, երբ սկսում ենք ուրիշների հետ շփվել ավելի լավ, քան նրանք են մեզ վերաբերվում։
Բումերանգի կանոնը։
Երբ մենք օգնում ենք ուրիշներին, մենք օգնում ենք ինքներս մեզ։Մուրճի կանոնը։Երբեք մի օգտագործեք մուրճը զրուցակցի ճակատի վրա կանգնած մոծակը սպանելու համար։
Փոխանակման կանոնը։
Փոխանակ ուրիշներին իրենց տեղը դնենք, մենք պետք է նրանց դնենք մեր տեղում։
Ուսուցման կանոնը։
Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք, պոտենցիալ կարող է մեզ ինչ-որ բան սովորեցնել։
Խարիզմի՝ հմայքի կանոնը։
Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդու հանդեպ, ով հետաքրքրված է իրենցով։
Տասը միավորի օրենքը։
Մարդկանց լավագույն որակների հանդեպ հավատը մարդկանց սովորաբար ստիպում է դրսևորել իրենց լավագույն որակները։
Իրավիճակի կանոնը։
Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունենա, քան փոխհարաբերությունները։