5 ախտանշան, որոնք հուշում են կոկորդի քաղցկեղի զարգացման մասին

Կոկորդի քաղցկեղը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է հիվանդության բարեհաջող բուժման հավանականությունը, սակայն խնդիրն այն, որ հաճախ մարդիկ չափազանց ուշ են նկատում խնդիրը, քանի որ անտեսում են օրգանիզմի ախտանշանները և պարբերաբար բուժզննում չեն անցնում:

Հիվանդությունը վաղ հայտնաբերելու և բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ուշադրություն դարձնել ստորև ներկայացված ախտանշաններին: Բժիշկների խոսքով՝ դրանց առկայությունը կարող է հուշել կոկորդի քաղցկեղի մասին, ուստի եթե այդ ախտանշանները պահպանվում են ավելի քան երեք շաբաթ, ապա հարկավոր է հնարավորինս շուտ դիմել մասնագետին:
Հիվանդության մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում, առաջին հերթին, ցավոտ զգացողությունները սնունդը կուլ տալու ընթացքում: Բացի այդ, անհանգստության լուրջ պատճառ են հանդիսանում նաև երկարատև հազն ու ձայնի խռպոտությունը կամ նմանատիպ այլ փոփոխությունը: Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել ու պարզել դրանց պատճառը:

Մասնագետի հետ խորհրդակցելու պատճառ կարող են հանդիսանալ նաև ականջի ցավն ու կոկորդում գնդիկի առկայության զգացողությունը: Նման դեպքերում հարկավոր է անմիջապես բուժզննում անցնել, սակայն խուճապի մատնվել պետք չէ, քանի որ նմանատիպ ախտանշաններով կարող են ուղեկցվել նաև բրոնխիալ ասթման, կոկորդաբորբը (լարինգիտ) և վերին շնչուղիների վարակները:

Հիվանդության ախտորոշման համար մասնագետն անցկացնում է ֆիզիկական բուժզննում, իսկ քաղցկեղի կասկածների դեպքում՝ նշանակում լարինգոսկոպիկ հետազոտություն և բիոպսիա: Հյուսվածքների նմուշներն ուղարկվում են հետազոտության, որոնք արդյունքներով էլ տրվում է հստակ ախտորոշում:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

5 ախտանշան, որոնք հուշում են կոկորդի քաղցկեղի զարգացման մասին
Ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը. Կարդալով այս հոդվածը Դուք անմիջապես կհրաժարվեք ծխախոտից