Գիտնականները հայտնաբերել են կապ քնի ռեժիմի և սրտի հիվանդությունների զարգացման հավանականության բարձրացման միջև

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի ռեժիմն անդրադառնում սրտի նոպայի զարգացման հավանականության վրա: Ինչպես փոխանցում է MedicalXpress-ը, առողջ քնի բացակայությունը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների զարգացման անգամ պարբերաբար մարզվելու և առողջ կենսակերպ վարելու դեպքում:

Գիտնականները յոթ տարի շարունակ վերլուծել են 40-69 տարեկան 461 հազար մարդու քնի ռեժիմը, գենետիկ տվյալներն ու բժշկական տվյալները: Ընդ որում՝ հետազոտությանը մասնակցած որևէ կամավորի մոտ երբևէ սրտի նոպա ախտորոշված չի եղել:
Պարզվել է, որ ի տարբերություն օրական 6-9 ժամ քնող մարդկանց 6 ժամից պակաս քնող մարդկանց մոտ սրտի նոպայի հավանականությունը յոթ տարվա ընթացքում բարձր է լինում 20%-ով, իսկ 9 ժամից ավելի քնելու դեպքում՝ 34%-ով:

Վերլուծելով սրտի հիվանդությունների առաջացման գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց տվյալները՝ գիտնականները պարզել են, որ 6-9 ժամ քնող մարդկանց մոտ սրտի նոպայի հավանականությունը նվազում է 18%-ով:

Միևնույն ժամանակ՝ մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ քնի տևողությունն ազդում է սրտամկանի առողջության վրա՝ անկախ այլ գործառույթներից:

Գիտնականների կարծիքով՝ քնի պակասը կարող է ազդել զարկերակների լորձաթաղանթի և էնդոթելային հյուսվածքների, ինչպես նաև ոսկրածուծում բորբոքային բջիջների զարգացման վրա: Միևնույն ժամանակ՝ չափազանց երկար քունը կարող է հանգեցնել օրգանիզմում բորբոքումների առաջացման:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Գիտնականները հայտնաբերել են կապ քնի ռեժիմի և սրտի հիվանդությունների զարգացման հավանականության բարձրացման միջև
15 տարեկան հասակում հղիացա, բայց մեղավորը հայրս ու մայրս էին․․․Ոչ մեկին չեմ ցանկանա նման ծնողներ ունենան