Հրաժեշտ տվեք բերանից տհաճ հոտին և բակտերիաներին ընդամենը մեկ բաղադրիչով

Յուղով ողողումը հնդկական ժողովրդական միջոց է, որը վաղուց է կիրառվում լնդերի և ատամների թունազերծման և երիտասարդացման համար: Ինչու է պետք հնարավորինս շուտ այս միջոցը կիրառել՝ կպատմենք ստորև:

Պետք է բերանը ողողեք ոչ ռաֆինացած յուղով: Յուղի ընտրությունը կախված է ձեր պահանջմունքներից, բայց այն պետք է որակյալ լինի: Ավանդաբար օգտագործում են քնջութի յուղ, բայց մարդկանց մեծ մասը կոկոսի յուղ է օգտագործում դրա սպիտակեցնող, հակամիկրոբային, հակաբորբոքային և ֆերմենտային հատկությունների համար:
Յուղով ողողումը բերանից և լիմֆատիկ համակարգից վերացնում է վնասակար բակտերիաները, թունավոր նյութերը և մակաբույծները՝ միաժամանակ վերացնելով կուտակումը և լորձը կոկորդից, մաքրելով խոռոչները: Այն նաև կրկնակի հանքայնացնում է ատամները և ամրացնում է լնդերը: Կոկոսի յուղ օգտագործելու դեպքում ստանում եք բակտերիաների վերացման լրացուցիչ օգուտ:

Ողողումն ապահովում է շատ առավելություններ, այդ թվում՝

Վնասակար բակտերիաների նվազեցում բերանում: Բերանից տհաճ հոտի նվազեցում: Փառով պայմանավորված գինգիվիտի նվազեցում: Բնական միջոցով ատամների սպիտակեցում:

Էներգիայի ավելացում օրգանիզմից տոքսինների վերացման միջոցով: Օրգանիզմի թունազերծում: Գլխացավերի և միգրենի նվազեցում: Մաշկի որակի լավացում:

Ուղեցույց՝ ½-1 ճ. գ. յուղ լցրեք բերանը, Յողով ողողեք ատամների միջև՝ թողնելով, որ հասնի բերանի բոլոր հատվածներին:, Այն չպետք է կոկորդին հպվի:, Յուղը թքեք 15-20 րոպե անց: Մի խմեք: Ատամները բնական մածուկով մաքրեք: Բերանը ողողեք: Երբեք կուլ չտաք յուղը, քանի որ այդպես կուլ կտաք տոքսինները, որոնք փորձում եք մաքրել:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: