Առաջին անգամ այս աղցանը փորձել եմ ռեստորանում, իսկ հիմա ցանկացած պահի պատրաստում եմ այն։
Համից մատներդ հետը կուտեք։
Հարկավոր է՝
1 հավի կրծքամիս,
0,5 կգ բրոկոլի,
ավելի լավ է առանց աղի, բայց մի պտղունց կարող եք լցնել,
7 մարինացված վարունգ,
մայոնեզ։
Ինչպե՞ս պատրաստել
Եփում ենք հավի միսը և կտրում խորանարդների։ Բրոկոլին լցնում ենք եռացրած ջրի մեջ, ապա՝ կտրում։ Վ Վարունգները նույնպես կտրում ենք խորանարդների։ Բոլորը խառնում ենք։ Ավելացնում ենք մայոնեզ։
Բարի ախորժակ։