Բաղադրությունը
Խմորի համար
4 հատ ձու
1,5 բաժակ շաքարավազ
100 գ կարագ
3 ճ/գ մեղր
4 ճ/գ կաթ
4 բաժակ ալյուր։
Կրեմ
2 բաժակ կաթ
1,5 բաժակ շաքարավազ
4 ճ/գ ալյուր
250 գ կարագ
վանիլին։
Գլազուր
3 ճ/գ կակաո
3 ճ/գ թթվասեր
կես բաժակ շաքարավազ
30 գ կարագ։
Պատրաստման եղանակները
Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180°C տաքացված ջեռոցում, տապակի հակառակ կողմով։
Կրեմ — Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլինը։
Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4-րդ շերտի վրա գլազուր քսել։
Գլազուր — Թթվասերը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո վերցնել կրակից և վրան ավելացնել կարագը։