Երբ օրգանիզմին չի բավարարում ֆոլաթթվի մակարդակը. անուշադրության մի մատնեք այս նշանները

Ֆոլաթթուն B վիտամինի տեսակ է, որն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

Դրա մակարդակն օրգանիզմում նվազում է հիմնականում սննդակարգում համապատասխան մթերքի բացակայության պատճառով: Brainum.ru-ի հաղորդմամբ՝ ֆոլաթթվի անբավարար մակարդակի պատճառ կարող են լինել նաև մի խումբ հիվանդություններ, ինչպես նաև՝ որոշակի դեղամիջոցների ընդունումը:

Խոցեր բերանում և լեզվի այտուցվածություն: Այս նշանները նախորդում են անեմիային: Լեզուն այտուցվում է, դառնում կարմիր կամ փայլուն: Բերանի խոռոչում խոցեր են առաջանում:

Համի զգացողության կորուստ: Ֆոլաթթվի անբավարար մակարդակի դեպքում մարդը կորցնում է համի զգացումը:

Աղեստամոքսային հիվանդություններ: Անեմիան հաճախ հանգեցնում է աղիների հետ կապված խնդիրների՝ առաջացնելով փորկապություն կամ դիարեա:

Մշտական հոգնածություն, թուլություն, գունատություն: Օրգանիզմին էրիթրոցիտներ են անհրաժեշտ՝ թթվածինն ամբողջ մարմնին և մկանային հյուսվածքներին հասցնելու համար: Ֆոլաթթուն նպաստում է էրիթրոցիտների արտադրմանը, իսկ դրա անբավարար մակարդակը հանգեցնում է ֆոլաթթու պակասորդային անեմիայի:

Շնչահեղձություն, գլխապտույտ: Այս երկու նշանները, ինչպես նաև գիտակցության կորուստը կարող են վկայել ֆոլաթթվի անբավարար մակարդակի մասին:

Ուշադրության կենտրոնացման խնդիր: Ֆոլաթթվի անբավարար մակարդակի հետևանքով կարող եք ցրված, մոռացկոտ դառնալ: Գրգռվածությունը ևս վկայում է այս խնդրի մասին:

Ցավ մարմնում: Ֆոլաթթու պակասորդային անեմիան կարող է հանգեցնել ցավի ոտքերում և կրծքերում, ինչպես նաև գլխացավ առաջացնել:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Երբ օրգանիզմին չի բավարարում ֆոլաթթվի մակարդակը. անուշադրության մի մատնեք այս նշանները
Գնացել էի արտերկիր աշխատելու․ Երբ հետ եկա, կինս ասեց, որ մերս գնացել ա գյուղ․ Մտածեցի մերս հաստատ մենակ գյուղ չէր գնա, հասկացա, որ մի բան էն չի․․․