Քաղցկեղի 15 տեսակները բուժող դեղամիջոցի շնորհիվ վերացել են ուռուցքները, ու դրանց լայն կիրառման մասին որոշում է ընդունվել

ԱՄՆ դեղորայքների վերահսկման դաշնային վարչությունը (FDA) թույլատրել է Keytruda դեղամիջոցը՝ MSI–H գենետիկական նշանով ուռուցքների բուժման համար։

Կլինիկական գիտափորձերի ընթացքում հաստատվել է դեղամիջոցի արդյունավետությունը։ Գիտափորձում ընդգրկված հիվանդների 40%-ի ուռուցքները փոքրացել կամ լիովին անհետացել են։ Հիվանդների 78%-ի օրգանիզմում այդ արդյունքը առնվազն 6 ամիս պահպանվել է։

Դեղամիջոցը նախատեսված է քաղցկեղի՝ վերջին փուլի մետաստազներով տառապող երեխաների և մեծահասակների բուժման համար։ Իսրայելում դեղամիջոցը ներառված է առողջության պետական զամբյուղում՝ մելանոմայի, գլխի և պարանոցի, ինչպես նաև՝ թոքերի՝ ոչ մանրբջջային NSCLC քաղցկեղի ապաքինման համար։

Keytruda դեղամիջոցը ներարկվում է ներերակային ճանապարհով՝ 3 շաբաթը մեկ անգամ։ ԱՄՆ դեղորայքների վերահսկման դաշնային վարչությունը, ուսումնասիրելով հետազոտությունների արդյունքները, դեղամիջոցն արտոնագրել է արագացված ընթացակարգով։

Դեղամիջոցը թույլատրվել է կիրառել քաղցկեղի 15 տեսակների, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի, թոքերի, շագանակագեղձի, վահանաձև գեղձի, հաստ աղիքի, ստամոքսի, միզապարկի, թքագեղձերի և օրգանիզմի այլ ուռուցքների բուժման համար։

Արտոնագրման արագացված ընթացակարգը կիրառվում է մարդկային կյանքեր փրկող դեղամիջոցնների նկատմամբ, որոնք կլինիկական փորձերի ընթացքում դրական արդյունքեր են ապահովել։

Keytruda-ի գործուղության մեխանիզմը իմունային համակարգից «թաքնվող» ուռուցքների բացահայտումն է։

Merck ընկերությունը այս դեղորայքը բազմակողմանիորեն մշակել է 10 տավա ընթացքում։ Keytruda-ի ներգործության էությունն, ինչպես արդեն նշեցինք, այն է, որ դեղորայքը «ջրի երես է հանում» իմունային համակարգի համար աննկատ ուռուցքը և գրոհում դրա վրա։

Կլինիկական փորձերը վկայեցին, որ մաշկի, գլխի և պարանոցի, ստամոքսի, միզապարկի բուժման ժամանակ ուռուցքները նվազում էին, երբեմն էլ բոլորովին անհետանում։

Ներկայումս աշխարհում անցկացվում են Keytruda դեղորայքի տասնյակ փորձեր։ Մասնագետները ենթադրում են, որ մոտ ապագայում դեղամիջոցը կատոնագրվի նաև քաղցկեղի այլ տեսակների բուժման համար, և կստեղծվեն դեղերի հոսքագիծ՝ հիմնված ուռուցքների դեմ պայքարի նմանատիպ սկզբունքների վրա։

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Քաղցկեղի 15 տեսակները բուժող դեղամիջոցի շնորհիվ վերացել են ուռուցքները, ու դրանց լայն կիրառման մասին որոշում է ընդունվել
Ամեն առավոտ մի գդալ կերեք այս խառնուրդից և հանգիստ ապրեք մինչև խոր ծերություն