Աղջիկնե՛ր, 6 բան, որ կատարվում է, երբ ձեզ վիճակված չէ լինել ձեր ողջ կյանքի սիրո հետ

Նա մեկը չի, ում դու պարզապես սիրում ես, նա մեկն է, ում հետ դու ունես հոգևոր, ինտելեկտուալ և զգացական կապ:

Այս զգացողությունը շատ բարդ է բացատրել խոսքերով և այն կհասկանան թերևս միայն նրանք, ովքեր զգացել նման բան: Այս հարաբերությունները ոչ մի այլ տեսակի հարաբերությունների նման չեն և ավելի բարդ են:

Սակայն, ցավոք, լինում են դեպքեր, երբ ձեզ պարզապես վիճակված չէ միասին լինել, և դուք բաժանվում եք՝ անկախ նրանից, թե որքան եք կապված միմյանց հետ և որքան եք իրար սիրում:

Բաժանվելը նման դեպքերում անտանելի է, շատ ավելի ցավոտ քան այլ բոլոր բաժանումները: Ասես քո մի մասը մահանում է այդ մարդու հեռանալով:

Ինչպե՞ս է շարունակվում կյանքը նմանատիպ բաժանումից հետո:

1. Դու կրկին սեր կգտնես, սակայն այն միևնույն է այդքան ուժեղ չի լինի

Այո՛, դու կրկին կսիրահարվես, սակայն դա նույնը չի լինի, ինչ-որ բան միշտ պակաս է լինելու: Դու շարունակ նոր սիրելիիդ համամատալու ես նրա հետ և զայրանալու ես, որ նա այնպիսին չէ, նման չէ:

2. Քանի տարի էլ անցնի, դու միևնույն է մինչև կյանքիդ վերջ հիշելու ես այն ժամանակները, երբ միասին էիք

Հիշողությունները դժվար է բաց թողնել: Ամեն անգամ ինչ-որ բան քեզ հիշեցնելու նրա մասին, այն պահերի մասին, որ միասին եք անցկացրել, այն խոսակցությունների, որ ունեցել եք:

3. Դու լիովին այլ մարդ ես դառնում նրանից բաժանվելուց հետո

Քո մի մասը մահանում է նրանից բաժանվելուց հետո: Դու այլևս երբեք առաջվանը չես լինի: Փոխվում է քո պահվածքը, հատկապես հարաբերություններում սկսում ես այլ կերպ արձագանքել որոշ բաների:

4. Դու սկսում ես կասկածել բոլոր այն «վատ»-ին, որ եղել է ձեր միջև

Գալիս է մի պահ, երբ դու սկսում ես կարծել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չի եղել, որքան քեզ թվում էր: Քեզ ես մեղադրում, կարծում ես, որ կարող էիր այլ կերպ արձագանքել և գուցե ամեն բան այլ կերպ դասավորվեր:

5. Դու շարունակում ես նրան տեսնել քո երազներում

Քո ենթագիտակցությունն այդպես էլ ունակ չի լինում նրան բաց թողնել: Նա շարունակում է հայտնվել քո երազներում:

6. Դու կսկսես նոր կյանք, սակայն քո միտքն ու հոգին նրա հետ է լինելու միշտ

Այո՛, դու նոր կյանք կսկսես, նոր իրադարձություններ, տպավորություններ, սակայն նա միշտ քեզ հետ է լինելու, քո մի մասը, քո մտքերում, հոգում, սրտում…

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Աղջիկնե՛ր, 6 բան, որ կատարվում է, երբ ձեզ վիճակված չէ լինել ձեր ողջ կյանքի սիրո հետ
Գլխացավի ու արյան բարձր ճնշման ժամանակ էլ դեղեր չեմ խմում, անում եմ այս պարզ միջոցը․․․5 րոպե անց մոռանում եմ դրանց մասին