12 տարեկանում նա կոմայի մեջ ընկավ, նույնիսկ մայրն էր նրա մահը ցանկանում. միայն տեսեք, թե ինչպիսին է այժմ նա

Մարտին Պիստորիուսը միանգամայն սովորական եռանդուն երեխա էր, հաճախում էր Հարավային Աֆրիկայի իրենց քաղաքի դպրոցն ու վայելում կյանքը։ 1988-ի հունվարյան մի օր նա դասերից տուն է վերադառնում ու գանգատվում կոկորդի ցավից։ Այդ ժամանակ բոլորը ենթադրում են, թե դա սովորական մրսածություն է, մինչդեռ պարզվում է՝ երեխայի վիճակը բավական ծանր է․․․

Բառացիորեն մի քանի ամսվա մեջ Մարտինը կորցնում է քայլելու, առհասարակ շարժվելու, իսկ ավելի ուշ՝ նաև տեսնելու և խոսելու ունակությունը։ Բժիշկներն արձանագրում են կոմային վիճակ և միայն ձեռքերը տարածում՝ խոստովանելով, որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում տղայի հետ։ Մասնագետներն, իբրև ամենահավանական տարբերակ, նշում են կրիպտոկոկային մենինգիտը (cryptococcal meningitis, cryptococcosis)։ Ի վերջո երեխային հիվանդանոցից դուրս են գրում՝ ծնողներին հայտնելով, որ նրան օգնելն անհնար է։ Ավելին, խորհուրդ են տալիս պարզապես խնամել երեխային ու հոգալ նրա կարիքները, մինչև հիվանդությունն իրենը կանի։

Այդ օրից տանը նոր կարգեր են տիրում։ Առավոտյան հայրն արթնանում էր, լողացնում, հագցնում ու կերակրում Մարտինին։ Այնուհետև որդուն տանում էր հատուկ ցերեկային թերապևտիկ կենտրոն, որտեղ տղան մնում էր ամբողջ օրը։ Երեկոյան երեխային դարձյալ լողացնում էին, կերակրում ու պառկեցնում՝ քնելու։ Գիշերը հայրն արթնանում էր երկու ժամը մեկ ու շրջում որդուն, որպեսզի երեխան պառկելախոց չստանա։

Մի քանի տարի անց Մարտինի գիտակցությունը սկսում է վերականգնվել։ Սոսկալին այն էր, որ տղանի վիճակի չի լինում դրա մասին տեղեկացնել մերձավորներին։ Այլ կերպ ասած, պատանին ամեն ինչ լսում էր, ընկալում, գոռում ու լաց լինում իրեն չենթարկվող մարմնի ներսում։

Մի անգամ Մարտինի մայրն ասում է, որ կուզեր, որ որդին մեռներ։ Մորը թվում էր, թե զավակն իրեն չի լսում։ Բայց նա ամեն ինչ լսում է։ Ու դա Մարտինի կյանքի ամենասարսափելի պահն էր։ Միայն երբ լրացավ նա 25-ամյակը, բուժական կենտրոնի աշխատակցուհիներից մեկը նկատեց, որ երիտասարդը մի կերպ փորձում է հայտնել իր ներկայության մասին․ հազիվ նկատելի ժպիտ, գլխի թափահարումներ, իմաստալից հայացք։

Իմանալով, որ որդին դեպի լավն է գնում, մայրն ազատվում է աշխատանքից ու երկու տարի շարունակ օգնում է նրան վերադառնալ կյանք։ Խոսելու ունակությունն այդպես էլ չի վերականգնվում, բայց Մարտինի հետ հնարավոր է լինում հաղորդակցվել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով։ Երիտասարդի փոխարեն նոութբուքն է խոսում։ Մարտինը հմտանում է համակարգչային տեխնիկայի ոլորտում ու նույնիսկ կարողանում վեբ-դիզայների աշխատանք գտնել։ Ռեաբիլիտացիայի ընթացքում Մարտինի դիմախաղն ու մարմնի վերևի հատվածի շարժունակությունը նույնպես վերկանգնվում են։ Քույրը նրան ծանոթացնում է իր ըներուհի Ջոանի հետ։

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

12 տարեկանում նա կոմայի մեջ ընկավ, նույնիսկ մայրն էր նրա մահը ցանկանում. միայն տեսեք, թե ինչպիսին է այժմ նա
Բուսայուղի շշի վրա առկա մանր գրվածքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում․․․Իսկ Դուք գիտե՞ք, որ․․․