Նա օճառը լցրեց տոպրակներն ու կախեց այգում. ադյունքը տեսնելուց հետո դուք էլ կշտապեք նույնը կրկնելու

Այգու և բանջարանոցի բույսերի մշակման ժամանակակից պատրաստուկները միշտ չէ, որ ավտանգ են։ Հետո էլ, անհրաժեշտ պատրաստուկը տվյալ պահին կարող է պարզապես ձեռքի տակ չլինել։ Հասունացող պտուղները նույնպես քիմիական միջոցներով չես մշակի։

Նման դեպքերում օգնության կգան տնական, ժամանակով փորձված միջոցները, որոնք անվտանգ են և արդյունավետ՝ իրենց բնականության շնորհիվ։ Որպես ձեռքի տակ եղած նյութ կարող է լինել սովորական տնտեսական կամ կոսմետիկ օճառը։ Այն մատչելի է, էժան և կա բառացիորեն ցանկացած խանութում։

Օճառը բանջարանոցում

Որպեսզի այգին պաշտպանեք մանր ու խոշոր վնասատումերից՝ կաթնասուններից սկսած ու միջատներով վերջացրած, ձեռքի տակ պիտի մի քանի նյութ ունենաք։

Օճառ վնասատուների դեմ

Անհրաժեշտ է․

Մի քանի կտոր օճառ
Կտոր կամ պատրաստի կտորե տոպրակներ
Դանակ, Կարիչ
Փայտե ցցիկներ

Աշխատանքի ընթացքը

Օճառը խոշոր կտորներով կտրատեք և դրեք տոպրակներում։

Կարիչով ամրացրեք տոպրակների ծայրերը, որ օճառը չթափվի։ Բերանը մինչև վերջ չփակեք, օճառի հոտը պետք է ազատորեն տարածվի։

Այգու պարագծով փայտե փոքրիկ ցցեր խրեք, դրանց վրա կախեք օճառի տոպրակները։

Օճառի մնացորդները կարող եք մանր կտրտել ու ցանել բույսերի ու հողի վրա, որ վասատուներից լրացուցիչ պաշտպանություն ապահովեք։

Օճառի արձակած հոտը բավական է, որպեսզի վնասատուներն այգի չմտնեն։ Անձրևի ժամանակ հոտն ուժեղանում է, ինչն ավելի լավ է։

Հիշեք, որ օճառը պետք է պարբերաբար փոխել, որպեսզի արդյունավետությունը չկորչի։ Ուշադրություն դարձրեք հոտավետ պինդ օճառին․ օգտակարությունն առավելագույն է։ Չեզոք հոտով օճառը ցանկալի ազդեցություն չի ունենա։

Վնասատուների դեմ պայքարի այս մեթոդի հիմնական առավելությունը բացառիկ բնականությունն է։ Օճառը վնասակար նյութեր չի թողնում մրգի, բանջարեղենի, առհասարակ բուսականության վրա։ Բացարձակապես անվտանգ է կենդանիների առողջության և շրջակա միջավայրի համար։

Այգու մշակում վնասատուներից

Այս հասարակ, բայց գործուն մեթոդն ակտիվորեն օգտագործվում է այն ժամանակից ի վեր, երբ դարձյալ նորաձև դարձավ օրգանական հողագործությունը։ Օգտագործեք դուք էլ ու կտեսնեք՝ ինչ գեղեցիկ ու անվտանգ կարող է լինել ձեր հողամասը։

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Նա օճառը լցրեց տոպրակներն ու կախեց այգում. ադյունքը տեսնելուց հետո դուք էլ կշտապեք նույնը կրկնելու
Ամուսնու սենյակը հավաքելուց կինը գտավ մի իր, որը ստիպեց նրան շատ արտասվել. Սա պետք է իմանա յուրաքանչյուր կին…