Խոզի մսի պատրաստման այս եղանակը ինձ ուղղակի խելքահան է արել, այնքան համեղ և հյութալի է ստացվում, որ համից չես հագենում. աննկարագրելի է

Բաղադրիչներ

Խոզի միս 800 գ., Սերկևիլ 3 հատ
Սոխ 1 հատ, Կարմիր գինի 100 մլ
Հավի արգանակ 100 մլ, Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
Սխտոր 3 ատամիկ, Դափնու տերև 2 հատ
Հատիկավոր սև պղպեղ 0,5 թեյի գդալ
Աղ ըստ ճաշակի, Աղացած սև պղպեղ ըստ ճաշակի
Կանաչի ըստ ճաշակի, Բուսայուղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սերկևիլի կեղևը մաքրել, բաժանել շերտերի, սերմնատուփը հեռացնել: Տապակել բուսայուղով և լցնել առանձին ափսեի մեջ:

Նույն թավայի մեջ տապակել խոզի միսը, բարձր կրակի վրա, մինչև ոսկեգունի, և դնել առանձին ափսեի վրա:

Սոխը կտրատել շրջանակներով, տապակել մինչև ոսկեգույն դառնա, ավելացնել գինին, հատիկավոր սև պղպեղը և դափնու տերևը: Պահել կրակի վրա մինչև հեղուկը ամբողջությամբ գոլորշիանա:

Ավելացնել արգանակը, ճզմած սխտորը և կիտրոնի հյութը: Պահել կրակի վրա ևս 2-3 րոպե, այնուհետև ավելացնել միսը, աղը և աղացած սև պղպեղը: Եթե հեղուկը գոլորշիանում է ավելացնել առացրած ջուր կամ արգանակ, եփել կես ժամ:

Պատրաստ լինելուց մի քանի րոպե առաջ ավելացնել տապակած սերկևիլը: Մատուցել կանաչիով զարդարված:

Բարի ախորժակ:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Խոզի մսի պատրաստման այս եղանակը ինձ ուղղակի խելքահան է արել, այնքան համեղ և հյութալի է ստացվում, որ համից չես հագենում. աննկարագրելի է
Շատ քիչ բաղադրիչներով պատրաստւմ ենք այսպիսի շշմեցնող համեղ և ախորժելի շոկոլադե տորթ. համից չեք կշտանա