Կանանց դեմքին բեղիկների և ծնոտի մազիկների առկայությունը կարող է շատ խնդիրների վկայություն լինել

Որպես կանոն, դեմքի վրա աննշան մազածածկույթը բոլորովին անվտանգ է, սակայն երբեմն այն կարող է լինել բժշկական օգնություն պահանջող վտանգավոր երևույթի ախտանիշ: Հրավիրում ենք ձեր ուշադրությունն այս երևույթի վրա:

Դեմքի վրա մազերի աճի ավելանալը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով:

1. Գենետիկա

Դեմքի մազերի աճը կարող է ժառանգաբար փոխանցվել: Եթե դուք ձեր տատիկի կամ մայրիկի մոտ նկատել եք այդ երևույթը, մեծ հավանականություն կա, որ ձեզ մոտ նույնպես այն կլինի:

2. Հորմոնալ անհավասարակշռություն

Դեմքի վրա մազերի աճը կարող է հետևանք լինել տղամարդու սեռական հորմոնի՝ անդրոգենի չափազանց մեծ քանակի:

3. Տարիք

Դաշտանադադարի ընթացքում կանացի էստրոգեն հորմոնը նվազում է, այդ պատճառով էլ որքան կինը տարիքն առնում է, այնքան մեծ է դեմքի մազերի աճի հավանականությունը:

4. Ձվարանի կիստա

Հորմոնների հավասարակշռության խախտման ավելի լուրջ արտահայտություն է ձվարանների կիստան: Բացի դեմքի մազերից՝ այդ խնդիրը ունի այլ ախտանիշներ ևս՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, գիրացում, անպտղություն:

5. Կուշինգի համախտանիշ

Հորմոնային անհավասարակշռության ևս մի օրինակ: Հիվանդությունն առաջանում է սթրեսի հորմոնի կորտիզոլի ավելցուկի պատճառով: Հիվանդության պատճառ կարող է լինել նաև որոշ դեղամիջոցների օգտագործումը:

6. Գեղձերի բնածին հիպերպլազիա

Այս հազվագյուտ հիվանդությունը ևս կարող է խթանել դեմքի մազերի աճը:

7. Հղիություն կամ հակաբեղմնավորիչներ

Հղիությունը փոփոխում է կնոջ մարմինը: Շատերի մոտ հորմոնալ փոփոխությունները խթանում են դեմքի մազերի աճը: Բայց դա ժամանակավոր երևույթ է:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Կանանց դեմքին բեղիկների և ծնոտի մազիկների առկայությունը կարող է շատ խնդիրների վկայություն լինել
10 պատճառ եղինջ ուտելու համար