Սա ավելացրեք վաննայի ջրի մեջ, և կտեսնեք՝ ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ․ հզոր բուժիչ միջոց, էժան ու հասանելի

Էփսոմի աղը հազարամյակներ օգտագործվում է իր հզոր բուժիչ հատկությունների շնորհիվ: Այն էժան և հասանելի այլընտրանք է, որը կարող է օգնել թունազերծել մարմինը:

Սուլֆատը և մագնեզիումը կարող են հեշտությամբ մաշկի միջոցով ներծծվել արյան մեջ: Մաշկի մակերևույթի վրա մի քանի անցք կա, որոնք կարող են հանքանյութեր կլանել և վերացնել վնասակար տոքսինները: Աղով վաննան հրաշալի այլընտրանք է դրա համար:

Մագնեզիումը կարևոր հանքանյութ է, որը պատասխանատու է ավելի քան 325 ֆերմենտների, մկանների և նյարդերի գործունեության համար: Այն կարող է նվազեցնել բորբոքումը և լավացնել արյան շրջանառությունը և թթվածնի անցումն ամբողջ օրգանիզմ: Իսկ սուլֆատները պահպանում են նյարդային հյուսվածքի, հոդերի և մաշկի առողջությունը: Էփսոմի աղը կարող է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սուլֆատներով և մագնեզիումով:

Ապացուցված է նաև, որ Էփսոմի աղով վաննաների պարբերական օգտագործումը կարող է նվազեցնել գերձգման, եղունգի սնկի, հոդատապի, մկանային ցավի, կապտուկների ախտանիշերը: Նաև շատ օգտակար է քրոնիկական հիվանդությամբ տառապողների համար, կարող է նվազեցնել բորբոքումը:

Ինչպես Էփսոմի աղով վաննա պատրաստել

Շատ կարևոր է, որ տանը ջրի ֆիլտրման համակարգ լինի, որ ջուրը մաքրվի ֆտորիդից, քլորից, ծանր մետաղներից և դիօքսիններից:

Պետք է վաննան տաք ջրով լցնեք և ավելացնեք Էփսոմի աղի հետևյալ քանակությունը՝
Մինչև 27 կգ քաշով երեխաների համար կես բաժակ Էփսոմի աղ ավելացրեք:

27-45 կգ՝ 1 բաժակ աղ
45-68 կգ՝ 1,5 բաժակ աղ
67-90 կգ՝ 2 բաժակ աղ
Ամեն 20 կգ-ի համար պետք է կես բաժակ աղ ավելացնեք:
Հետո վաննա ընդունեք 40 րոպե:

Բոնուսային խորհուրդներ՝

Կարող եք կես բաժակ ձիթապտղի յուղ ավելացնել վաննային: Յուղը կլավացնի մաշկի առողջությունը:

Կարող եք նաև 1 ճ. գ.-ից մինչև կես բաժակ կոճապղպեղ կամ կայենյան պղպեղ ավելացնել վաննային: Դրանք կօգնեն հանել տոքսինները:

Էփսոմի աղով վաննային օճառ ավելացնել պետք չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել թունազերծման և հանքանյութերի կլանման վրա:

Վաննայից հետո 1-2 ժամ հանգստացեք: Եթե արթրիտով եք տառապում, ակտիվ մնացեք հոդերում կուտակումը կանխելու համար:

Ծանուցում՝ Աղով վաննաները կարող են կողմնակի ազդցություն ունենալ հղիության, ջրազրկման, այրվածքների մաշկի վրա կամ բաց վերքերի դեպքում:

Սրտանոթային հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցել նախքան Էփսոմի աղով վաննա ընդունելը:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Սա ավելացրեք վաննայի ջրի մեջ, և կտեսնեք՝ ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ․ հզոր բուժիչ միջոց, էժան ու հասանելի
Սկեսուրս չգիտեր, որ ամուսինս աշխատանքի չի գնացել ու սկսեց սովորականի պես ինձ վիրավորել․ Մեկ էլ ամուսինս սենյակից դուրս եկավ ու․․․