Եղինջը օգտակար նյութերի պահեստ է: Շատերն այն համարում են մոլախոտ եւ խուսափում դրա կծող տերեւներից:
Եղինջի խայթոցներն ունեն հակաբորբոքային հատկություն եւ կարող են գործածվել բուժական նպատակներով:
Ալերգիայի դեմ
Այն համարվում է ալերգիայի բուժման այլընտրանքային միջոց, որը չունի հակացուցումներ:
Ռեւմատիզմ ու պոդագրա
Եղինջն իջեցնում է մեզում պարունակվող թթուն: Սովորաբար մասնագետները խորհուրդ են տալիս 300-600 մգ չոր եղինջի թուրմ օրական: Մի օգտագործեք եղինջը 3 ամսից ավելի: Մի օգտագործեք նաեւ եղինջի սպիրտը, պոդագրայի դեպքում այն հակացուցված է:
Դիաբետ
Իջեցնում է շաքարի պարունակությունը արյան մեջ, կանխում դիաբետի առաջացումը:
Մազերի ու մաշկի խնամք
Հնուց ի վեր այն գործածվել է որպես մազաթափությունը կանխող միջոց: Այն նաեւ վերացնում է թեփը: Պարզապես խառնեք թուրմը կոկոսի կամ մանանեխի յուղով եւ քսեք գլխամաշկին, թողնելով ամբողջ գիշեր:
Իմունիտետ
Շնորհիվ հակաբակտերիալ հատկությունների, ամրապնդում է իմունային համակարգը:
Մաքրում է օրգանիզմը
Եղինջը միզամուղ է, ազատում է օրգանիզմը թույներից: Սակայն եթե ունեք հիպոտենզիա, թրոմբի առաջացման հավանականություն, ապա խուսափեք եղինջից:
Երիկամների հիվանդություն
Տերեւները լավացնում են երիկամների աշխաանքը, կանխում միզուղիների ու մեզապարկի վարակները, քարերի առաջացումը երիկամներում:
Քաղցկեղի դեմ
Եղինջի տերեւները կարող են կանխել շաանակագեղձի բարորակ հիպերպլազիան եւ մյուս հիվանդությունները:
Ճնշում եւ սիրտ-անոթային հիվանդություններ
Եղինջի թեյի պարբերաբար օգտագործումըկարող է իջեցնել արյան ճնշումը, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ կալիում եւ հակաբորբոքիչ է: Այն թուլացնում է անոթների լարվածությունը, լավացնում արյան շրջանառությունը: Օրգանիզմը սնուցում են երկաթով եւ կանխում անեմիան:
Լյարդի եւ լեղապարկի բորբոքումներ
Այս խնդիրների ժամանակ կարող եք օգտագործել սպիրտով թուրմը 1:10 հարաբերակցությամբ: