Շատերն են տառապում այս խնդրով, երբ ոտքերը քտնում են ու շատ միջոցներ փորձելուց հետո, պարզվում է, որ խնդիրն ամենևին չի լուծվել: Այս խնդրով տառապում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Բացի այդ, ոտքերը քրտնելու հետևանքով ի հայտ է գալիս նաև մեկ այլ խնդիր, ոտքերը սկսում են «բուրել»: Եվ իմաստ չունի պայքարել ոտքերի տհաճ հոտի դեմ, քանի դեռ չի վերացվել այդ տհաճ հոտի առաջացման պատճառը:
Այս միջոցը շատ արդյունավետ է: Այն օգնում է առաջին իսկ անգամից:
Անհրաժեշտ է դեղատնից վերցնել ֆուրացիլին: 2 հաբ ֆուրացիլինի հաբը մանրացնել փոշու տեսքով և լուծել 2 լիտր ջրի մեջ:
Ստացված լուծույթը լցնել թասիկի մեջ և ոտքերը պահել այդ ջրում 10 րոպե: Պրոցեդուրայից հետո ոտքերը թողնել չորանան առանց սրբիչի: Կրկնել ամեն օր: Տարբերությունն ակնհայտ կլինի առաջին իսկ պրոցեդուրայից հետո: