Օգտագործեք մանդարինի կեղևը՝ բրոնխիտից, հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու համար

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում՝ A, C, E, PP, B1, B2, B2, B6, B9, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում:

Վնասակար նյութերը

հեռացնելու համար մանդարինը 30-40 րոպե թողեք կերակրի սոդայի ու ջրի խառնուրդի մեջ (2 լիտր ջրին 1 ճաշի գդալ սոդա ավելացրեք):

Կարող է օգնել բրոնխիտի դեպքում: Բրոնխիտի դեպքում կօգնի մանդարինով թեյը: Կես մանդարինի կեղևին եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 3 անգամ:

Հազ: Հազի դեպքում ևս մանդարինի կեղևով թեյ է խորհուրդ տրվում: Կես թեյի գդալ երիցուկին ավելացրեք կես թեյի գդալ կալենդուլա, 1 թեյի գդալ մանդարինի կեղև, 300 մլ եռացրած ջուր: Թողեք 30 րոպե: Այս միջոցով ողողեք կոկորդը:

Կարող է օգնել ազատվել նյութափոխանակության հետ կապված խնդիրներից: Մանդարինի կեղևը չորացրեք, մանրացրեք: Ստացված փոշուց կես թեյի գդալ ավելացրեք ըմպելիքին և սննդամթերքին: Դա կօգնի ազատվել որովայնի ցավից, փքվածությունից:

Կօգնի ոտնաթաթին սնկային ախտահարման դեպքում: Մանդարինի կեղևը քսեք մաշկի ախտահարված հատվածին: Կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ՝ մոտ մեկ շաբաթ: Մանդարինը խորհուրդ է տրվում օգտագործել նաև հետևյալ պատճառներով.

  • օրգանիզմին ապահովում է վիտամին C-ով, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում մաշկի ծերացումը
  • մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում
  • նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը
  • մանդարինով թեյը կարող է օգնել մազաթափության դեպքում. այն օգնում է ամրացնել մազերը, դրանց փայլ հաղորդել:
Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Օգտագործեք մանդարինի կեղևը՝ բրոնխիտից, հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու համար
Հարազատ մորս չէի ուզում Ամանորին մենակ թողել ու որոշեցի նրան տանել իմ տուն․․․Հեչ չէի պատկերացնում, որ ամեն ինչ նման ձևով կստացվի