Բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնց համար պահանջվում է շերտավոր խմոր. սովորեք պատրաստել ինքներդ

Բաղադրիչներ` ջուր — 200 մլ, ալյուր — 350 գ (բարձր կարգի), կարագ — 50 գ, աղ — 1/2 թ/գ, փխրեցուցիչ — 1 թ/գ

Պատրաստման եղանակը: Ալյուրն ու փխրեցուցիչը կաթսայի մեջ խառնում ենք, մաղում և ավելացնում ենք աղը: Նշենք, որ աղը շատ կարևոր է, քանի որ այն զգալիորեն լավացնում է խմորի համը և ապահովում է շերտերի առկայությունը:

Սակայն միևնույն ժամանակ պետք չէ չափից ավելի լցնել, քանի որ քաղցր թխվածք պատրաստելիս տհաճ կլինի: Եթե օգտագործում եք աղ դրած կարագ, աղի քանակությունը կարող եք պակասեցնել: Լավ խառնում ենք, նորից մաղում, որպեսզի ալյուրը լավ հագենա թթվածնով:

Ավելացնում ենք ջուրն ու ձեռքի հարիչով խառնում: Պետք է լցնել սառը ջուր, բայց ոչ սառցաջուր: Ավելի փքուն ու նուրբ խմոր ստանալու համար կարելի է ջրի մի մասը փոխարինել կաթով: Ստացված խառնուրդը լցնում ենք սեղանին ու խմոր հունցում՝ անհրաժեշտության դեպքում աստիճանաբար ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի բավականաչափ առաձգական ու պիրկ խմոր, որը ձեռքերին չի կպչում:

Խմորը 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացում ենք և դանակով հավասար կիսում: Նախապես սենյակային ջերմաստիճանում թեթևակի փափկած կարագը քսում ենք խմորի մի կտորի վրա, վրան դնում մյուս կտորը:

Ուղղանկյուն խմորը մեկ անգամ ևս կտրում ենք և վրան կարագ քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, դնում թաղանթի մեջ ու պահում սառցախցիկում: Այն կարելի է օգտագործել անմիջապես կամ էլ՝ երբ կարիքը լինի:

Իսկ թե ինչպես և ինչ պատրաստել այդ խմորից, որոշեք ինքներդ, քանի որ շերտավոր խմորով կարելի է պատրաստել անթիվ-անհամար խմորեղեններ: Հիշեցում. շերտավոր խմոր պատրաստելիս ցանկալի է ընտրել յուղալի կարագ. որքան յուղայնությունը բարձր լինի, այնքան լավ։

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնց համար պահանջվում է շերտավոր խմոր. սովորեք պատրաստել ինքներդ
Երեկոյան լիմոնները խաշեք և հեղուկը խմեք արթնանալուն պես…Դուք կցնցվեք արդյունքից