Ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը. Կարդալով այս հոդվածը Դուք անմիջապես կհրաժարվեք ծխախոտից

Ի՞նչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե հենց այս պահին դադարեք ծխել: Շատերը կարծում են, որ եթե մարդը տևական ժամանակ ծխում է, ապա առողջությունը անվերադարձ կորցնում է: Դա այդպես չէ: Ծխելը դադարեցնելուց հաշված րոպեներ հետո օրգանիզմում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Թվեմ դրանցից մի քանիսը:

20 րոպե հետո արյան ճնշումն ու զարկերակը վերադառնում են չծխող մարդու սանդղակին: 8 ժամ հետո նիկոտինի և ածխածնային գազի քանակը արյան մեջ կիսով չափ իջնում է, թթվածնի քանակը հասնում է նորմայի:

24 ժամ հետո ածխածնային գազը լիովին դուրս է գալիս օրգանիզմից, թոքերը սկսում են մաքրվել կուտակված խեժից: 48 ժամ հետո օրգանիզմում այլևս նիկոտին չկա: Վերականգնվում են համի և հոտի զգայարանները:

72 ժամ հետո շնչառությունը դառնում է ավելի ազատ, անցնում է հազը: Բրոնխները թուլանում են, էներգիայի քանակը օրգանիզմում ավելանում է:

2-12 շաբաթվա ընթացքում արյան շրջանառության մակարդակը բարձրանում է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի հեշտ են կատարվում:

3-9 ամիս անց ամբողջովին վերանում են շնչառական դժվարությունները, թոքերի ծավալն ու արդյունավետությունը աճում է 10%-ով:

Մեկ տարի անց սրտի կաթվածի ռիսկը կրկնակի նվազում է: 10 տարի անց թոքերի քաղցկեղի ռիսկը կրկնակի նվազում է: 15 տարի հետո սրտի կաթվածի ռիսկը հավասարվում է չծխող մարդու մակարդակին:

Սրտային հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, կաթվածի ռիսկը սկսում է նվազել ծխելը դադարեցնելու պահից սկսած: Ինչքան շուտ թողնեք ծխելը, այնքան կքչացնեք այս հիվանդությունները ձեռք բերելու ռիսկը:Այն ծխողները, որոնք դադարեցնում են ծխելը մինչև 35 տարեկանը, ապրում են չծխող մարդու օրգանիզմով:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը. Կարդալով այս հոդվածը Դուք անմիջապես կհրաժարվեք ծխախոտից
Գիտնականները նշել են, թե ինչպես է սթրեսն անդրադառնում կանանց մարմնի ու գլխուղեղի վրա