Բերանում հալչող կրեմով և առանց կրեմի պոնչիկներ, որ շատ հեշտ է պատրաստել

Անչափ համեղ պոնչիկներ, որոնք պատրաստելը շատ հեշտ է: Ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, և դրանք այնքան համեղ են, որ հաճախ չեմ հասցնում կրեմով լցոնել:

Բաղադրիչներ` Կաթ — 500 մլ, Սերուցքային կարագ կամ մարգարին — 125 գ, Հավկիթ — 2 հատ, Շաքարավազ — 2 ճ/գ+ 1թ/գ, Աղ— 1,5 թ/գ, Տաք ջուր — 0,5 բաժակ, Ալյուր — այնքան, որ խմորը շատ պինդ չլինի, բայց ձեռքերին էլ չկպչի, Չոր թթխմոր — 11 գ (1 տուփ)

Պատրաստումը

.Խառնում ենք կաթը ջրի հետ և մի փոքր տաքացնում: Ավելացնում ենք շաքարավազը և թթխմորը: 2.Խառնում ենք և թողնում, որ թթխմորը լուծվի՝ մոտ 10 րոպե: Ավելացնում ենք հավկիթը, սերուցքային կարագը, աղը և վանիլը:

3.Ամբողջը ծփել ձեռքի հարիչով: Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը՝ խառնելով այն գդալով: Ապա խմորը լցնում ենք սեղանին և խառնում՝ վրան ցանելով ալյուր: 4.Խմորը պետք է լինի միջին պնդության՝ ոչ շատ թույլ: Խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում 1,5 ժամ. այդ ընթացքում դրա ծավալը կրկնակի կմեծանա:

5.Խմորը գրտնակում ենք 1 սմ հաստությամբ, կտրտում բաժակով և թողնում, մինչև կրկնակի մեծանան: 6.Պոնչիկները եփում ենք տաքացրած ձեթի մեջ մինչև վարդագունելը: Եփելու ընթացքում պոնչիկները շրջում ենք, որ երկու կողմն էլ հավասար եփվեն: Պատրաստի պոնչիկները շարում ենք անձեռոցիկի վրա:

7.Լցոնում ենք կրեմով պոնչիկները՝ սուր դանակով մի փոքր անցք բացելով վրան: Կարելի է ուղղակի վրան շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: