Երեկ ինձ վատ էի զգում, նստեցի մեքենան մի կերպ հասա տուն․ Դուռը բացեցի, մտա ներս, արդեն ուշագնաց էի լինում, երբ․․․Երեկ
երեկոյան ինձ վտ զգացի: Ահավոր վատ:Ուղղակի սարսափելի: Մի կերպ հասա մեքենայիս մոտ, ահռելի ջանքեր գործադրեցի, որ բա-
ցեմ ու նստեմ: Ճանապարհին մտա դեղատուն ու ջերմաչափ գնեցի (տան ջերմաչափը թաքցրել են ինձանից):
Արդեն ուժասպառ եղած մտա տուն, չեմ հիշում ինչպես հասա մահճակալին, ոտքերս կարծես բամբակից լինեին, գլուխս դմբդմբում
էր:
…Օգնություն… Ջերմություն ունեմ, 36.8…
Պառկած եմ, աղջկաս խնդրում եմ մի բաժակ ջուր բերել (ուղեղս դեռ գիտակցում էր, որ երեխաները հիվանդ ժամանակ ջուր բերելու
առաքելություն ունեն):Մարմնիս ջերմաստիճանը քիչ-քիչ բարձրանում էր: Արդեն 36.9 էր: Որոշում եմ կտակ գրել:Բայց չեմ հասցնում,
որովհետև տաքությունս հասնում է 37-ի:
Մղձավանջի մեջ լսում եմ, որ սենյակ մի կին է մտնում, գոռգոռում է ինձ վրա, վերցնում ջերմաչափը, որն արդեն 37.1 էր ցույց տալիս:
Մի կերպ ճանաչում եմ նրան. կինս է: Ուզում էի շնորհակալություն հայտնել նրան մեր համատեղ երջանիկ տարիների համար, բայց
խոսելու ուժ չունեմ:Չէի հասկանում, թե որքան ժամանակ էր անցել, մինչ պառկած էի անկողնու վրա:
Բայց տեսնում եմ, որ իմ հետևից արդեն եկել են… Կինս, աղջիկս ու որդիս: Հագնում եմ խալաթս, որը պահել եմ հիվանդ ժամանակ
տաքանալու համար, հազիվ հասնում եմ սեղանի մոտ ու ընթրում… Ամեն գդալից հետո զգում եմ, թե ինչպես է կյանք լցվում երակնե
րիս մեջ…
Դժվար բան է հիվանդ տղամարդ լինելը…