Ամեն ամիս փող էի ուղարկում որդուս, որ տունս վերանորոգեր, իսկ նա տանում տալիս էր զոքանչին․․․Աղա փեսա էր խաղում։Երբ
որ տղես ամուսնացավ, մեր վիճակը վ ատ էր, հազիվ էինք ապրում: Էդ ժամանակ կնգա հերն ու մերը աշխատում էին, իրանց գոր-
ծերը լավ էր: Մի քոռ կոպեկով չօգնեցին:
Հարսս էլ սաղ օրը մոր հետ ինձնից էր բամբասում, ասում էր, որ մեր տունը բոմ ժանոց ա, ինձ էլ բոմժանոցի թագուհի էր ասում: Որո
շեցի գնամ արտասահման, աշխատեմ, որ էդ վիճակից դուրս գանք, համ էլ հարսիս լափառոշ բերանը փակեմ:Թե ինչ օրեր եմ քաշել,
ինչերի միջով եմ անցել, մենակ ես գիտեմ: Ռեստորանում աման էի լվանում, օրերով հաց չէի առնում, որ փող հավաքեմ: Հետո խոհա-
րարություն սովորեցի ու նույն ռեստորանում սկսեցի աշխատել:
Տերերը հայեր էին, լավ փող էին տալիս: Ամեն ամիս փող էի ուղարկում ու տղուս ասեցի, որ տունը ռեմոնտ անի: Երեք տարի հետո
առանց զգուշացնելու եկա, ուզում էի սյուրպրիզ անեի:Էն էլ ամենամեծ սյուրպրիզը ինձ էր սպասում: Տունը նույն վիճակում էր, ոչ մի
բան չէր փոխվել: Տղուս հարցնում եմ փողերն ուրա, ասում ա, աներոջս ու զոքանչիս եմ օգնել:
Ոնց կա տա ղեցի: Դրանք մեզ ոչ մի բանով ժամանակին չօգնեցին, հիմա իմ հիմար տղեն փողերը տանում իրանց ա տալիս: Գնացի
դրանց տուն ու շան օրը դրեցի դրանց: Ու ասեցի, որ հեռու մնան իմ ընտանիքից: