Ճիշտ են ասուն, գեղցուն ինչքան էփես մեկ ա, ականջները հում ա մնում, ․․․Կիսուրս, իմանալով որ ես գյուղի աղջիկ եմ, ամեն օր ա-
սում էր սա, բայց․․․Մի օր չդիմացա ու պորտը տեղը դրեցի։Ես ծագումով գյուղից եմ, դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվեցի քա-
ղաք, որ բուհ ընդունվեմ: Երրորդ կուրսում ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Դա սեր էր առաջին հայացքից: Սկսեցինք հանդի-
պել, հետո ամուսնացանք:
Մինչև ամուսնանալը ինձ ծանոթացրել էր ծնողների հետ: Տպավորությունս լավն էր, ջերմ ընդունեցից, հատկապես հայրը, շատ կա-
տակներ էր անում: Երբ մերը իմացավ, որ գյուղից եմ, միանգամից փոխվեց: Հարսանիքից հետո մենք սկսեցինք ապրել ամուսնուս
ծնողների հետ: Հայրը իսկապես լավ մարդ ա, բայց մայրը…:
Նրա հետ նույն հարկի տակ ապրելը շատ դժ վար ա:Շատ ինքնահա վան կին ա, բոլորին քննադա տում ա, անուն ա կպցնում: Առիթը
բաց չէր թողնում, որ վի րա վորեր ինձ: Իմ արած գործը չէր հավանում, ամեն ինչին անուն էր դնում: Անընդհատ ինձ հիշացնում էր,
որ ես գյուղից եմ: Մի օր էլ ասեց. Մեկա, գյուղացուն ինչքան էլ եփես, ականջները հումա մնում, ինչան էլ լողացնես, գոմի հոտը վրա-
յից փչում ա: Էլ չհամբերեցի ու ասեցի.
-Ի՞նչ առավելություն ունես դու գյուղացուց, որ գյուղացուն անուն ես դնում, դու հարևաններիդ տներում սուրճ ես խմում ու բամբա-
սում ես սրանից-նրանից, իսկ գյուղի կանայք արևի հետ արթնանում են, որ հասցնեն իրենց բոլոր գործերը: Գիտե՞ս, որն ա քո ու գյու
ղացի կանանց տարբերությունը,այն որ գյուղացի կինը բերք ու բարիքա ստեղծում իրա ձեռքերով,իսկ դու նույնիսկ նորմալ ճաշ պատ
րաստել չգիտես: Այնպես, որ սրանից հետո գյուղացուն անուն դնելու փոխաարեն,լավ կլինի մտածես, թե արդյո՞ք դու իրավունք ունես վիրավորել: