Լցոնված սմբուկ, որը գրավում է ոչ միայն իր համով, այլև անչափ ախորժալի տեսքով

Բաղադրիչներ

սմբուկ — 2 հատ
լոլիկ — 4 հատ
պանիր — 200 գ
սխտոր — 3-4 պճեղ
կիտրոն — 1/2 հատ
շաքարավազ — 1/3 թ/գ
մաղադանոս — մի քանի ճյուղ
համեմ — մի քանի ճյուղ
աղ — ըստ ճաշակի
սև պղպեղ — ըստ ճաշակի
բուսայուղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը

Սմբուկները լվանալ, երկարությամբ կտրատել 5մմ լայնության շերտերով՝ ծայրի մասից 1,5 սմ-ի չափով թողնելով ամբողջական: Ճիշտ կտրելու դեպքում սմբուկները պետք է ստանան հովհարի տեսք:

Սմբուկները համեմել աղ և պղպեղով: Պանրի մի մասը շերտատել, մյուս մասն անցկացնել քերիչով, լոլիկները շրջանակաձև կտրատել: Սմբուկի շերտերի արանքում տեղադրել 2-3 շերտ լոլիկ և 2 շերտ պանիր:

Լոլիկների մնացած մասը կեղևահանել, մանր կտրատել և լցնել բուսայուղով պատված թավայի մեջ, ավելացնել ճզմած սխտորը, շաքարավազը, աղը և կիտրոնից քամված հյութը՝ ըստ ճաշակի: Խառնելով եփել 7-10 րոպե:

Սմբուկները տեղավորել ջեռոցի տապակի վրա,վրան լցնել լոլիկի սոուսը և եփել ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:

Վրան շաղ տալ քերած պանիրը, այնուհետև կրկին եփել ջեռոցում 5 րոպե, որպեսզի պանիրը հալչի:

Լոլիկով և պանրով լցոնված սմբուկ՝ հովհարի տեսքով:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Լցոնված սմբուկ, որը գրավում է ոչ միայն իր համով, այլև անչափ ախորժալի տեսքով
Ամուսինս չգիտեր, որ ես սեփական բնակարան ունեմ․ Որոշեցի նրան անակնկալ անել ու ասել․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ նման ձևով կարձագանքի