Կենդանակերպի ո՞ր նշանները երբեք չեն կարող միասին լինել

Կշեռք եւ Խեցգետին

Զգայուն Խեցգետինը եւ հանգիստ կյանքի նրա ձգտումն անհամատեղելի են շփվող Կշեռքի հետ, որը փոփոխական է եւ շատ է սիրում աղմկոտ հավաքույթներ: Կշեռքը ձգտում է նորմայի սահմաններն անցնող արարքների, իսկ Խեցգետինը երբեք չի հասկանա դա, բայց նաեւ չի կարողանա իրեն ենթարկել Կշեռքին: Օդի եւ ջրի տարերքները երբեք չեն կարողանա ազդել միմյանց վրա: Բայց եթե զգացմունքներն այնքան ուժեղ են, որ կյանքն առանց միմյանց անհնար է թվում, նրանք պետք է սովորեն ինչ-որ բանում զիջել զուգընկերոջը:

Ջրհոս եւ Ձկներ

Երբեք ընդհանուր լեզու չեն գտնի: Եսասեր Ձկները չեն հանդուրժի իրենց ուժերի վրա վստահ Ջրհոսի կողմից ուշադրության բացակայությունը: Կենսուրախ եւ դրական Ջրհոսները փոփոխական են, միաժամանակ շատ խանդոտ, ինչի արդյունքում կվիրավորեն նեղացկոտ Ձկներին:

Աղեղնավոր եւ Կարիճ

Կենդանակերպի այս նշանները չափազանց տարբեր են համատեղ կյանքի համար: Նրանք երկու տարբեր աշխարհներ ունեն, որոնք անհամատեղելի են: Կարիճը, որը հստակ գիտի՝ ուր եւ ինչի է ձգտում, սեփական շահերն է առաջ մղում, եւ չի կարող իր կողքին պահել փոփոխական Աղեղնավորին, որը չի մտածում վաղվա մասին: Դա զայրացնում է Կարիճին, քանի որ նա իր երկրորդ կեսի մեջ հուսալիություն եւ վստահություն է փնտրում: Կարիճը սիրո մեջ հավատարմություն եւ կիրք է ուզում, իսկ ազատություն սիրող Աղեղնավորը երբեք չի կարողանա տալ դա:

Երկվորյակներ եւ Այծեղջյուր

Ամեն ինչի մասին խորապես մտածող Այծեղջյուրը չի հասկանա Երկվորյակին, որն էմոցիաներով է ղեկավարվում: Պահպանողականությունն ու թեթեւամտությունը չեն կարող միասին գոյատեւել:

Առյուծ եւ Կույս

Իշխող բնավորությամբ Առյուծը չի հնազանդեցնի անտարբեր Կույսին: Իր արարքների քննադատությունը չհանդուրժող Առյուծը չի կարողանա ապրել Կույսի հետ, որը քննադատում է ուրիշների սխալներն ու սիրում է սովորեցնել: Չափազանց հաշվենկատ Կույսին ցնցում է Առյուծի ավելորդ առատաձեռնությունը:

Ցուլ եւ Խոյ

Խոյի համառությունը աջակցություն չի գտնի կայուն եւ փոփոխություններ չփնտրող Ցուլի կողմից: Ցուլին զգայուն եւ հուզական կյանք է պետք՝ ապահովված եւ հանգիստ: Իսկ հուզական առումով սառը Խոյին տարատեսակ իրադարձություններով լի կյանք է հարկավոր: Նա կձանձրանա Ցուլի հետ: Տղամարդու եւ կնոջ հարաբերությունների հոգեբանությունը նաեւ զգուշացնում է, որ Խոյն անպայման այլ վայրում զվարճանք կգտնի:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Կենդանակերպի ո՞ր նշանները երբեք չեն կարող միասին լինել
Տղամարդու նման վերաբերմունքը խոսում է այն մասին, որ դուք նրա համար իրոք շատ թանկ եք