Կարտոֆիլը հունական ձևով, արտակարգ համեղ է. իմ երեխաներն ուղղակի պաշտում են սա, դե ես էլ չէի հրաժարվի

Այս ուտեստը պատրաստելու համար պետք չէ ազգությամբ հույն լինել: Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:

Բաղադրիչներ` 0,5 կգ կարտոֆիլ, 1 ատամիկ սխտոր (խոշոր), 2 թեյի գալ բուսայուղ, ¼ բաժակ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ չորացրած օրեգանո, Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի, Մաղադանոս

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի:

Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը:
Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը, մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:

Համեմել աղով, պղպեղով և ջուր լցնել: Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել:

Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել;

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: