Ծաղկակակաղամբը լվանալուց հետո մանր կտրատում ենք,որից հետո վերցնում ենք սոխը,վարունգն ու սամիթը և նույնպես մանր կտրատում ենք,այս ամենից հետո պատրաստում ենք մեր աղցանի սոուսը,սոուսի համար մեզ անհրաժեշտ է թթվասեր,մայոնեզ,սոյայի սոուս,աղ և աղացած սև պղպեղ,այս բոլոր բաղադրիչները խառնելուց հետո ստացված զանգվածը լցնում ենք կտրատված բանջարեղենի վրա և լավ խառնում:
Ցանկությունյան դեպքում կարող եք նաև խաշած և կտրատված հավի կրծքամիս ավելացնել:
Բաղադրիչներ`
500 գր ծաղկակաղամբ
50 գր սոխ
1 հատ վարունգ
1 կապ սամիթ
հավի կրծքամիս ըստ ճաշակի
Սոուս` 70 գր մայոնեզ
70գր թթվասեր
1 ճ/գ սոյայի սոուս
աղ և աղացած սև պղպեղ ըստ ճաշակի: