Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների

Ներկայացնում ենք բնական միջոց ատամի փառի դեմ, որը կօգնի սպիտակեցնել ատամները:

Կոկոսի յուղի օգտակար հատկությունները կօգնեն կանխել ատամնաբուժական խնդիրները և պահպանել առողջ ու սպիտակ ժպիտը:

Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է ատամների սպիտակեցման և փառի վերացման համար: Այն նվազեցնում է վտանգավոր բակտերիաների քանակը, քանի որ չեզոքացնում է թթուները:

Բնական մածուկի այս բաղադրատոմսը կկանխի կարիեսի առաջացումը.

Բաղադրիչները՝

2 ճ/գ կոկոսի յուղ
2 ճ/գ կերակրի սոդա
Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ (պարտադիր չէ)
Պատրաստումը՝

Խառնեք բաղադրիչները, մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:

Օգտագործումը՝

Ատամի խոզանակի վրա մածուկ լցրեք և ատամները մաքրեք օրական երկու անգամ սովորական ձևով:

Оцените статью
Добавить комментарии

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: