Կենդանակերպի ամենից-ամենա նշանը. ինչո՞վ եք Դուք ավելի լավն ուրիշներից

0
431


Կենդանակերպի բոլոր նշանները տարբերվում են մեկը մյուսից. սրանում ոչ մի կասկած չկա: Աստղագուշակները որոշել են կազմել կենդանակերպի նշանների ամենից-ամենա վարկանիշը և տեսնել, թե նրանցից ով ինչում է առաջադիմում:

Ձկներ- Կենդանակերպի ամենաուժեղ նշանը: Աստղագուշակները գտնում են, որ Կենդանակերպի ամենաուժեղ նշանը հանդիսանում են Ձկները: Դա բավականին արտասովոր է, չէ՞ որ տվյալ համաստեղության ներկայացուցիչները շատ դյուրազգաց են և սենտիմենտալ: Որտեղի՞ց նրանց մեջ ուժ: Ձկների մեջ զետեղված են բավականին շատ ներքին ռեսուրսներ, որոնք չունեն մյուս համաստեղությունները: Եվ երբ, օրինակի համար, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին պինդ դիրքեր են գրավում: Կարելի է ասել, որ Ձկները ճկվում են, բայց չեն կոտրվում:

Խոյ- Կենդանակերպի ամենասեքսուալ նշանը: Կենդանակերպի ամենասեքսուալ նշանը հանդիսանում է Խոյը: Այս համաստեղության ներկայացուցիչներն էներգիայով լի են, համակրելի, կրքոտ և ակտիվ: Նրանց հավասարը չկա սիրային գործերում: Խոյերն իրենց նկատմամբ ուշադրություն են գրավում խարիզմի և ներքին հմայքի շնորհիվ:

Կարիճ- Կենդանակերպի ամենանենգ նշանը: Կենդանակերպի ամենանենգ նշանը հանդիսանում է Կարիճը: Եթե այս համաստեղության ներկայացուցիչները սկսում են վրեժ լուծել, ապա նրանց չես կանգնեցնի: Նրանք գործում են ամենահնարամիտ մեթոդներով: Կարիճներն ամենաոխերիմ և վտանգավոր թշնամիներն են:

Կույս- Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը: Կենդանակերպի ամենահավատարիմ նշանն աստղագուշակները համարում են Կույսին: Տվյալ համաստեղության մարդիկ ձգտում են գտնել իրենց կեսին ամբողջ կյանքի համար և շատ հանգամանորեն են վերաբերվում նրա ընտրությանը: Եվ եթե նրանք ինչ-որ մեկին ընտրում են, ապա կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաստատ չեն դավաճանի:

Աղեղնավոր- Կենդանակերպի ամենագեղեցիկ նշանը: Կենդանակերպի ամենահմայիչ նշանն Աղեղնավորն է: Այս համաստեղության մարդիկ բնությունից շատ ներդաշնակ արտաքին ունեն, ինչը նրանց լիարժեք իրավունք է տալիս կոչվելու ամենահմայիչը: Բացի այդ, նրանք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, որը մեկ անգամ ևս ընդգծում է նրանց գեղեցկությունն ու ձգողականությունը:

Ցուլ- Կենդանակերպի ամենաբարի նշանը: Կենդանակերպի ամենաբարի նշանը հանդիսանում է Ցուլը: Նրանք չեն սիրում կոնֆլիկտներ, շփման մեջ միշտ փափուկ են և տակտով: Ցլերը կարող են անհատույց օգնություն ցուցաբերել՝ դրանով մեկ անգամ ևս ապացուցելով, որ իրենք ամենամեծ սիրտն ունեն:

Երկվորյակներ- Կենդանակերպի ամենահաջողակ նշանը: Կենդանակերպի ամենահաջողակ նշանը հանդիսանում են Երկվորյակները: Հաճախ նրանք հայտնվում են ճիշտ ժամանակ, ճիշտ վայրում, ինչը նրանց դարձնում է ավելի հաջողակ մյուս համաստեղությունների համեմատ: Երկվորյակները բնությունից օժտված լավատես են, իսկ դա արդեն կազմում է հաջողության 90 տոկոսը: Շնորհիվ իրենց հաջողակ լինելուն, երկվորյակներն իրավամբ կարող են կոչվել ամենաերջանիկ նշանը:

Խեցգետին- Կենդանակերպի ամենաընտանեկան նշանը: Կենդանակերպի ամենաընտանեկան նշանը համարվում է Խեցգետինը: Տվյալ համաստեղության ներկայացուցիչների մոտ ընտանեկան արժեքներն առաջին տեղում են: Նրանք ձգտում են գտնել իրենց արժանի կեսին, ունենալ հարմարավետ բնակարան և շատ երեխաներ: Սա ամուսնության և լուրջ հարաբերությունների համար Կենդանակերպի ամենաիդեալական նշանն է:

Առյուծ- Կենդանակերպի ամենաէգոիստ նշանը: Կենդանակերպի ամենաէգոիստ նշանն Առյուծն է: Չնայած նրանց առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, տվյալ համաստեղության ներկայացուցիչները գործնականում ամեն ինչ անում են իրենց ցանկությունները բավարարելու համար: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Բացի այդ, Առյուծները շատ են սիրում գովասանքն ու շողոքորթությունը, քանի որ այդ րոպեներին նրանք իրենց բարձունքի վրա են զգում:

Կշեռք- Կենդանակերպի ամենաշփվող նշանը: Կենդանակերպի ամենաշփվող նշանը հանդիսանում է Կշեռքը: Նրանք շատ են սիրում զրուցել: Այս համաստեղության ներկայացուցիչները հաճույք են ստանում նոր ծանոթություններից: Երբ նրանք հասարակության մեջ են, ապա իրենց զգում են վստահ և թեթև: Նրանց համար դժվար է նույնիսկ մեկ օր մենակ մնալ:

Այծեղջյուր- Կենդանակերպի ամենափակ նշանը: Կենդանակերպի ամենափակ նշանը հանդիսանում է Այծեղջյուրը: Այս համաստեղության մարդկանց մտքում ինչ կա, դժվար է պատկերացնել: Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու ապրումները և հաճախ մարդկանց ներկայությամբ իրենց պահում են շատ սառը և անտարբեր:

Ջրհոս- Կենդանակերպի ամենահանճարեղ նշանը: Կենդանակերպի ամենահանճարեղ նշանը հանդիսանում է Ջրհոսը: Այս համաստեղության ներկայացուցիչները միշտ նոր մտքեր ունեն: Նրանց մոտ շատ զարգացած է երևակայությունը և ստեղծագործ մտածողությունը: Բայց հաճախ նրանց ուժերը չի բավարարում նոր մտքերն իրականություն դարձնելու համար:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here