Կենդանակերպի անհամատեղելի նշաններ, որոնց նույնիսկ խորհուրդ չի տրվում փորձել հարաբերություններ կառուցել

0
448


Marketium.ru-ն ներկայացրել է կենդանակերպի նշանների ներկայացուցիչների, որոնց նույնիսկ խորհուրդ չի տրվում փորձել հարաբերություններ կառուցել անհամատեղելիության պատճառով։

Ձկներ և Ջրհոս։ Ջրհոսը միշտ ձգտում է նոր հորիզոնների։ Հարաբերությունները նրա կյանքի միակ հետաքրքրությունը չեն, այլ դրանց մի մասը։ Նա միշտ նոր բան է փորձում։ Ձկներն իրենց հերթին՝ մշտական ուշադրություն են պահանջում, ինչին Ջրհոսներն ընդունակ չեն զբաղվածության նման պայմաններում։ Ձկները նեղանում են, իսկ այդպիսի հարաբերությունները վաղ թե ուշ տրամաբանական ավարտին են հասնում։
Խոյ և Ցուլ։ Կամակոր են, ամբիցիոզ։ Մարդկանց մեջ ամենից բարձր գնահատում են բարոյական հատկությունները։ Նրանց նաև գրավում է սեփական բնավորության հակասականությունը։ Անհամբեր Ցուլերը հազվադեպ են տպավորում Խոյերին, ովքեր մշտապես որևէ նոր բանի են ձգտում։ Չնայած սրան՝ կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչները համարձակվում են ամուսնական հարաբերություններ սկսել, բայց… Խոյերը շատ շուտով բազմազանության կարիք են զգում, և դավաճանությունը հաճախ է ուղեկցում այս հարաբերություններին։
Երկվորյակներ և Այծեղջյուր։ Երկվորյակներն անկայուն, շուտ սիրահարվող մարդիկ են։ Նրանց համար դժվար է կենտրոնանալ մի մարդու վրա։ Այծեղջյուրները նրանց հակապատկերն են՝ հանգիստ, զգուշավոր մարդիկ։ Երկվորյակների պահվածքը նրանց հաճախ է ճչացող թվում։ Եթե Երկվորյակները խորաթափանց չեն և այնքան էլ չեն մտածում սեփական գործողությունների հետևանքների մասին, Այծեղջյուրները մանրամասն մտածում են ցանկացած քայլ և մտահոգվում են ամեն ինչի համար։

Խեցգետին և Կշեռք։ Խեցգետինները զարգացած ինտելեկտ ունեն, ինչպես նաև խորը ներաշխարհ։ Դեռ մանուկ հասակից ձևավորվում են նրանց սկզբունքները, որոնք չեն խախտվում որևէ պարագայում։ Խեցգետնի համար վատագույն զուգընկերը Կշեռքն է։ Նրանք երբեք չեն կարող հասկանալ միմյանց։ Կշեռքը սիրում է ուշադրության կենտրոնում լինել և երեկույթների սիրահար է։ Խեցգետիններին միշտ կթվա, թե զուգընկերոջ համար երեկույթներն ու ընկերներն ավելի կարևոր են։ Այս զույգի հարաբերությունները կարող են հաջողակ լինել, եթե նրանք պատրաստ լինեն փոխզիջումների, ինչը քիչ հավանական է։

Առյուծ և Կույս։ Առյուծներին հատուկ է անզուսպ բնավորությունը, մշտապես բոլորի աչքի առաջ լինելու ցանկությունը։ Նրանք անկեղծորեն հավատացած են, որ միանգամից պետք է ստանան ամենը, ինչ ուզում են։ Տաժանակիր աշխատանքն ու ծրագրավորված հաջողությունները նրանց համար չեն։ Առյուծների հետ հարաբերություններում Կույսի առաջին սխալը բոլորին քննադատելու հակումն է։ Առյուծը դա երբեք չի հանդուրժի։ Կույսի երկրորդ սխալն այն է, որ նա պրակտիկ է, երբեմն՝ նույնիսկ ժլատ։ Այս զույգը չի կարող երկար ժամանակ կողք կողքի լինել։

Կարիճ և Աղեղնավոր։ Կարիճները բարդ մարդիկ են, և մյուսները չեն կարող բացահայտել նրանց։ Նրանք ագրեսիվ են նույնիսկ սիրո հարցում։ Աղեղնավորները սիրում են ազատություն, ինչը Կարիճները երբեք չեն հանդուրժի։ Եթե Աղեղնավորը չի կարող նստել իր տեղում և մշտապես որոնումների մեջ է, Կարիճը նրա հակապատկերն է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն կարողանա ներդաշնակ միություն ստեղծել։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here