Հորոսկոպի նշանների լուսավոր և մութ կողմերը. Իսկ որո՞նք են Ձերը

0
364


Խոյ: Լուսավոր կողմը՝ Խոյի լավատեսությանը կարելի է նախանձել։ Դժվար թե դուք գտնեք նրան, ով կգերազանցի այս համառի դրական տրամադրվածության աստիճանը։ Խոյն անկախ է, բարի և ժպտերես։ Մութ կողմը՝ դյուրագրգիռությունը։ Խոյը շատ տաքարյուն է։ Եթե ինչ-որ բան դուրս է եկել նրա հսկողությունից՝ բռնվեք։

Ցուլ: Լուսավոր կողմը՝ Ցուլի նման հավատարիմ ընկեր երբեք չեք գտնի։ Եթե նա ընկերություն է անում, կարող եք վստահ լինել՝ նա երբեք չի դավաճանի։ Մութ կողմը՝ Ցուլը ինքնահավան անձնավորություն է։ Երբեմն նույնիսկ վերածվում է ամենաիրական նարցիսի, որի հետ շփվելու նույնիսկ ցանկությունն է կորում։

Երկվորյակներ: Լուսավոր կողմ՝ շատ էներգետիկ է։ Շատերը զարմանում են, թե որտեղից են Երկվորյակները ուժ վերցնում աշխատանքի, ընտանիքի և զվարճանքների համար։ Մութ կողմ՝ սիրում է բամբասել։ Երկվորյակները ոչ միայն սիրում են լսել բամբասանքը, այլ նաև հաճախ բամբասանքի ակտիվ տարածողն են լինում։

Խեցգետին: Լուսավոր կողմ՝ իսկական մայրիկներ են՝ բոլորի մասին հոգ են տանում, բոլորին կկերակրեն, կհետևեն։ Անկեղծորեն անհանգստանում են, երբ ինչ-որ մեկը խնդիրներ է ունենում։ Մութ կողմ՝ անիմաստ ավելորդ հուզականություն։ Երբեմն Խեցգետինները չափից ավելի են անհանգստանում անյտեղ, որտեղ իրականում անհանգստանալու կարիք չկա։

Առյուծ: Լուսավոր կողմ՝ խարիզմա։ Վայրը, որտեղ հայտնվում է Առյուծը, լցվում է յուրահատուկ լույսով: Մութ կողմ՝ սեփական իմպուլսները կառավարելու անկարողություն։ Դա Առյուծի համար երբեմն լուրջ խնդիրներ է առաջացնում հասարակության մեջ։

Կույս: Լուսավոր կողմ՝ տաղանդ։ Թվում է , թե Կույսին հաջողություն է սպասում ամեն բնագավառում։ Ցանկացած նախագիծ ստացվում է, եթե այդտեղ մասնակցել է Կույսը։
Մութ կողմը՝ ինքնաքննադատությունը։ Կույսը շատ խիստ է ինքն իր նկատմամբ։ Սակայն, թեև մի կողմից ավելորդ ինքնաքննադատությունը օգնում է հաջողության հասնել, մյուս կողմից՝ անընդմեջ պահանջների պատճառով իրենք կարող են հիասթափվել։

Կշեռք: Լուսավոր կողմ՝ Կշեռքները կարողանում են ամեն բան դասակարգել։ Ոչ ոք չի կարողանում այդպես հանրամատչելի բացատրել բոլոր «կողմ» և « դեմ» հարցերը, ինչպես դա անում է Կշեռքը։ Մութ կողմը՝ անվճռականությունը։ Կշեռքները երկար են մտածում, երբ որոշումներ են կայացնում։

Կարիճ: Լուսավոր կողմ՝ Կարիճները կրքոտ են։ Տրվում են ամբողջ սրտով ոչ միայն սիրուն, այլ նաև սիրած աշխատանքին։ Կարիճի աչքերի կայծն ու կիրքը հաճախ ոգևորում են ուրիշներին մեծ գործերի և որոշումների։ Մութ կողմ՝ հեշտությամբ են տրվում տրամադրության փոփոխություններին։ Հաճախ առանց որևէ պատճառի Կարիճները «կորցնում» են տրամադրությունը և վերածվում ձանձրալի անձնավորությունների։

Աղեղնավոր: Լուսավոր կողմ՝ անկախություն։ Աղեղնավորին միևնույն է, թե ինչ կմտածեն նրա մասին ուրիշները։ Իրենք անկախ են և ինքնավստահ, և դա բավական է նոր բարձունքներ նվաճելու համար։ Մութ կողմ՝ հուզականության բացակայություն։ Շատերին վանում է Աղեղնավորի սառնությունը, և միայն մտերիմները գիտեն, որ դա ընդամենը դիմակ է։

Այծեղջյուր: Լուսավոր կողմ՝ հավակնոտություն և գյուտարարություն։ Այս երկու հատկանիշները պարզապես պայթյունավտանգ խառնուրդ են իրենցից ներկայացնում և դրականորեն առանձնացնում մյուսներից։ Մութ կողմ՝ համառություն և հանդուրժողականություն։ Այծեղջյուրի շփվելու ձևը իր համառության հետ միասին դարձնում են նրան ոչ ամենահաճելի զրուցակիցը։

Ջրհոս: Լուսավոր կողմ՝ Ջրհոսները միշտ կողմ են խաղաղությանը ողջ աշխարհի համար։ Իրենք ուրախությամբ օգնում են բոլորին, չեն խնայում ոչ մի ռեսուրս, կոնֆլիկտների մոլի հակառակորդներ են։ Մութ կողմը՝ համառ են և երբեք ոչ ոքի չեն լսում։ Միշտ գործում են այնպես, ինչպես մտածել են:

Ձկներ: Լուսավոր կողմ՝ երևակայություն։ Քչերը կարող են պարծենալ այդպիսի երևակայությամբ, ինչպիսին ունեն Ձկները։ Նրանք միշտ նոր գաղափարներ են ունենում և աներևակայելի ստեղծագործ անձնավորություններ են ։ Մութ կողմը՝ ավելորդ հուզականություն։ Ձկներն ամեն բան սրտին մոտ են ընդունում և սիրում են, երբ իրենց խղճում են և կարեկցում։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here