Կանացի 5 անուններ, որոնք հաջողություն են բերում

0
3363


Դեռեւս հնուց հայտնի է, որ մարդու անունն իր մեջ ուժ ունի, հետեւաբար երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։ Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։ Ահա կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում դրանց տիրոջը եւ նրա շրջապատին։

Սոֆյա: Հին հունարեն նշանակում է իմաստնություն։ Այս անունը կրող կանայք բնությունից հանգիստ են, կենտրոնացած։ Նրանք հաջողակ են լինում, եւ հաջողությունն ինքն է գտնում նրանց։

Մարիա: Հին հունարեն նշանակում է տիրուհի։ Այս անունով կանայք ուրախ են լինում, շրջապատին երջանկություն հաղորդում։ Նրանք ձգում են դեպի իրենց հաջողությունը։

Աննա: Այս անունը կրող կանայք աշխատասեր են, իրենց ուզածին հասնում են՝ շնորհիվ նպատակասլացության։ Նրանց հաջողությունը հաճախ է ժպտում, քանի որ նրանք աշխատասեր են եւ կարողանում են պահել հաջողությունն իրենց կողքին։

Ելիզավետա /Եղիսաբեթ/: Դեռ հնուց թագուհիներին ու արքայադուստրերին հենց այս անունն էին տալիս, եւ դա պատահական չէր։ Այն դեպի իրեն է ձգում հաջողությունը, այս անունը կրող կանայք կարողանում են իշխանություն ունենալ շրջապատի վրա։

Վիկտորյա: Վիկտորյա նշանակում է հաղթանակ, եւ այս անունը կրող կանայք հաղթողներ են, նրանք հաջողակ են եւ հաղթող են դուրս գալիս բոլոր դժվարություններից։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here