Այս փոքրիկը մահացել էր դեռևս մոր արգանդում, սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետո, պարզապես հրաշք է (լուսանկարներ)

0
253


Այս անհավանական պատմությունը տեղի է ունեցել Ջոսեկին Ռոբերթսոնի ու նրա ամուսնու՝ Իգնասիոյի հետ:

Երիտասարդ ամուսնական զույգը պատրաստվում էր իրենց առաջնեկի ծնունդին:

Ավարտվում էր հղիության 9-րդ ամիսը, ու ապագա ծնողները արդեն պատրաստվում էին երեխայի՝ Նոյի ծնունդին: Նրանք իրենց աշխարհի ամենաերջանիկ մարդիկ էին համարում, սակայն ինչ-որ պահի ինչ-որ մի բան այնպես չգնաց:

Ապագա մայրիկը իրեն վատ զգաց, նա սկսեց արնահոսել: Ամուսինները գնացին կլինիկա, որտեղ նրանց հայտնեցին սարսափելի լուրը՝ երեխայի սիրտը դադարել էր բաբախել:

Դա նշանակում էր, որ Նոյը մահացել է: Շոկային լուրից ամուսինները սկսեցին լացել:

Որպեսզի երեխային դուրս բերեն, Ջոսելինին կեսարյան վիրահատություն արեցին, սակայն տեղի ունեցավ անհավանական բան:

Տղան մոր արգանդից դուրս բերելուց հետո սկսեց շնչել:Բժիշկները չէին կարողանում հավատալ իրենց աչքերին: Ծանր վիճակում գտնվող երեխային ուղարկեցին վերակենդանացման բաժին, երեխան ողջ մնաց:

41

51

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here