Թոփ 10 սուտ, որ տղամարդիկ ասում են կանանց

0
289


Բոլոր մարդիկ էլ ստում են, ոմանք շատ, ոմանք՝ քիչ: Մենք հատկապես հաճախ ենք դիմում ստելուն հակառակ սեռի հետ շփման ժամանակ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում թոփ 10 սուտ, որ տղամարդիկ ասում են կանանց:

1. «Ես քեզ վաղը կզանգեմ»

Տղամարդիկ հիմնականում նման բաներ ասում են աղջկան «ցրելու» համար, ուստի եթե նման բան լսեք, ժամանակ մի կորցրեք:

2. «Ո՛չ, այն աղջիկը գեղեցիկ չէր»

Իհարկե, գեղեցիկ էր, նա պարզապես սա ասում է, որ դուք ձեզ վատ չզգաք և չխանդեք:

3. «Ես միայնակ եմ»

Սա շատ տարածված սուտ է: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ միայնակ են, ստում են, սակայն շատ ու շատ զբաղված տղամարդիկ ասում են այս սուտը:

4. «Ո՛չ, ոչինչ չի պատահել, նորմալ է ամեն բան»

Պարզապես նա չի ցանկանում թույլ երևալ, պատմել իր խնդիրների մասին: Սակայն եթե ձեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրա մոտ ինչ-որ բան կարգին չէ, ամենայն հավանականությամբ, դուք ճիշտ եք:

5. «Կներես»

Տղամարդիկ ատում են այս արտահայտությունը և աշխատում են այն չասել: Սակայն հաճախ նրանք նախընտրում են ուղղակի ասել կներես՝ անգամ դա նկատի չունենալով, միայն թե թեման փակեն:

6. «Խցանման մեջ եմ»

Երբեմն, իհարկե, սա կարող է ճիշտ լինել, սակայն սա տղամարդկանց շրջանում հանդիպող ամենատարածված ստերից է:

7. «Դու իմ կյանքի միակ սերն ես»

Իրո՞ք: Եվ դուք հավատո՞ւմ եք: Տղաները սիրահարվում են, թեկուզ կարճատև, իրենց հանդիպած գրեթե բոլոր գեղեցկադեմ աղջիկներին:

8. «Ճանապարհին եմ»

Նա դեռևս կարող է իր ընկերների հետ նստած լինել և անգամ չմտածել նրանց հրաժեշտ տալու մասին, սակայն ձեզ ասել, թե ճանապարհին է:

9. «Դու իմ տեսած ամենասիրուն աղջիկն ես»

Դե, իհարկե, հերթական սուտն է: Պարզապես նրանք առաջնորդվում են «կանայք սիրում են ականջներով» սկզբունքով և ասում անգամ նմանատիպ անհեթեթ սուտ:

10. «Այժմ դու ճանաչում ես ինձ, ես ահա այսպիսինն եմ»

Նա սա ասում է պարզապես ձեր հոգին ջերմացնելու համար, սակայն պարզ է, որ դուք նրան չեք կարող լիովին ճանաչել:

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here