«Երբ ժամանակը գա, երկուսս էլ կխոսենք այդ մասին». Կարեն Ասլանյանը՝ իր եւ Մարիամ Ալեքսանյանի սիրավեպի լուրերի մասին

0
456


Դերասան Կարեն Ասլանյանի Instagram-ի էջը երեկվանից ողողված է երկրպագուների հետաքրքրական հարցադրումներով: Բանն այն է, որ Կարենը լուսանկար է տեղադրել «Բացիր աչքերդ» հեռուստասերիալի դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հետ, որը մեկնաբանել է բավականին խորհրդավոր կերպ՝ «Գաղտնիք»: Ի դեպ, նույն լուսանկարը Story բաժնում տեղադրել էր նաեւ Մարիամը: Երկրպագուների մի մասը ենթադրում է, որ Կարենի եւ Մարիամի միջեւ սիրավեպ կա, ոմանք էլ լուսանկարը կապում են նոր ֆիլմի հետ:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Կարենի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ հարաբերությունների մեջ է Մարիամի հետ եւ ինչ է նշանակում լուսանկարի մեկնաբանությունը:

«Առայժմ ավելին չեմ ցանկանում ասել, քանի որ ինչպես մեկնաբանել եմ լուսանկարը, նախընտրում եմ, որ այն մնա գաղտնիք: Մարիամի ու իմ հարաբերությունների, ոչ էլ լուսանկարի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ անի: Երբ ժամանակը գա, երկուսս էլ կխոսենք այդ մասին»,-նշեց դերասանը:

Աղբյուր՝ NEWS.am STYLE

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here