Անցորդները նկատեցին խանութի ցուցափեկում անվասայլակով երեխային ու միանգամից սարսափեցին․ տեսեք, թե իրականում ինչ պարզվեց

0
791


Օրեր առաջ ԱՄՆ Նյու Յորք քաղաքի բնակիչներն ու այցելուները սարսափել էին․ մի խանութի ապակյա ցուցափեղկի ետևում անվասայլակով երեխա էր դրված։ Մարդկանց թվացել էր, թե դա իրական երեխա է, ով խանութի տերերի կողմից շահագործվում է գովազդի համար։ Բայց իրականում ոչինչ այդպես չէր։

Պարզվեց՝ դա քանդակագործ Դուեյն Հենսոնի «Երեխան՝ անվասայլակում, 1983» քանդակն է։ Արձան երեխայի հագին կապույտ ու սպիտակ շապիկ է և կապույտ տաբատ։ Շապիկի վրա գրված է․ «Ձեր միջից նա, ով մեղք չի գործել, թող առաջինը քար նետի»։

Image result for Duane Hanson baby in carriage

Մանհեթենի Ամերիկյան ժառանգության աճուրդի ընկերության ղեկավարն ասել է, որ «Երեխան՝ անվասայլակում, 1983» քանդակը գնահատվում է 80,000-ից մինչև 120,000 ԱՄՆ դոլար։ «Անցորդներին թվացել էր, թե երեխան վտանգի մեջ է, բայց իրականում սա արվեստի թանկաժեք գործ է»,- ասել է նա՝ գնահատելով մարդկանց կողմից ցուցաբերած բարեսրտությունը։

Քանդակագործ Դուեյն Հենսոնի բոլոր աշխատանքները գերիրական տեսք ունեն, և այդ պատճառով էլ մարդիկ չեն կարողացել տարբերել արձանն իրական երեխայից։ Եթե նայեք նրա մյուս քանդակներին, կրկին մի պահ չեք կարողանա գլխի ընկնել, որ դրանք ընդամենը հատուկ նյութերից քանդակված արձաններ են և ոչ իրական մարդիկ։

Image result for Duane Hanson artworks

Image result for Duane Hanson artworks

Image result for Duane Hanson artworks

Related image

Աղբյուր՝ Blognews.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here